Նույնիսկ Անտոնիո Կասսանոյին ձեռք բերելուց հետո տրանսֆերային շուկան Ինտերի համար դեռ չի փակվել: Վերջին մի քանի օրվա ընթացքում լուրեր են շրջանառնում Ինտերի ՛՛վերջին րոպեի տրանսֆերի՛՛ մասին:
Տարբեր աղբյուրների համաձայն կլինի ևս մեկ տրանսֆեր պաշտպանության համար, եթե Մայկոնը լքի ակումը, իսկ վերջին տրանսֆերը կլինի Ինտերի 9 համարը՝ կենտրոնական հարձակվող: Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը, նշելով, որ 9 համարն այս պահին դեռ ազատ է և Սամուել Լոնգոն վարձավճարով տեղափոխվում է Էսպանյոլ, հետևաբար Ինտերը դեռ փնտրում է վիցե-Միլիտոյին:
Երեկվա Պեսկարայի հետ խաղից հետո այդ փաստը հաստատել է նաև Ստրամաչչիոնին.
՛՛Մենք չենք գտել կենտրոնական հարձակվող, նա պետք է լինի ֆունկցիոնալ խաղացող և համապատասխանի մեր ծրագրերին: Ջիլարդինո՞ն և Բորիելլո՞ն: Այսօրվանից մինչ օգոստոսի 31-ը Ինտերը աչալուրջ կլինի տրանսֆերային շուկայում: Այս տրանսֆերայի պատուհանը լի էր անակնկալներով: Ինտերն այժմ գրեթե բոլոր օղակներում ամբողջական է: Մենք պարտվեցինք Հայդուկին և հաջորդ շաբաթ երեք խաղացողներ ձեռք բերեցինք՛՛: