Ինտերը մնաս բարով է ասում Իվան Ռամիրո Կորդոբային: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը.
''ՖԱ Ինտերնացիոնալեն և Իվան Կորդոբան ցանկանում են հայտնել, որ նրանք դադարեցնում են աշխատանքային հարաբերությունները՝ փոխադարձ համաձայնությամբ: ՖԱ Ինտերնացիոնալեն հրաժեշտ է տալիս անմոռանալի չեմպիոնի, շնորհակալություն է հայտնում մեծ չեմպիոնին և մաղթում նրան լավագույնը ապագայում'':