Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30 » Բիաբիանի. Բաբախող սիրտը
16:04
Բիաբիանի. Բաբախող սիրտը

Այս ամռանը Ջոնաթան Բիաբիանին վերադարձավ Ինտեր: Սա ինչ որ չափով կարիերան նորից սկսելու հնարավորություն էր` երկրորդ անգամ նորից Ինտերում:


Բիաբիանին դեռ փոքր հասակում հիացրել է իր արագությամբ: Փոքրիկը հետագայում 100 մետր տարածությունը անցնելու էր 10,3 վայրկյանում: Թվում է մարդ, ով կարող է դուրս գալ վազքուղի ու մրցել աշխարհի ամենաարագավազ մարդու Ուսեին Բոլտի հետ, հաջողակ վազորդ կդառնա, բայց նա նախընտրում է ֆուտբոլը: Նրա առաջին ակումբը դարձավ Լե-Բլան-Մենիլը: Որ մանկապատանեկան կարիերան դեռ նոր սկսած անմիջապես հայտնվեց Ինտերի սկաուտների տեսադաշտում և ընդհամենը 16 տարեկանում հայտնվեց Ինտերում: Երկու տարի անց կացնելով Ինտերի երիտասարդական թիմում 2007 թվականի հունվարի 17-ին 18-ամյա Բիաբիանին իր նորամուտը նշեց Ինտերի կազմում` Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ Ինտեր-Էմպոլի խաղի 76-րդ րոպեին փոխարինելով Լուիշ Ֆիգույին: Կարծես հաջող մեկնարկ էր երիտասարդ ֆուտբոլիստի համար, բայց նա ոչ մի կերպ չկարողացավ ամրապնդվել չափազանց ուժեղ կազմ ունեցող Ինտերում, և սկսվեց նրա դեգերումները` Կիևո, Մոդենա , Պարմա: Վերջապես 2011 նրա իրավունքները անցնան Սամպդորիային, սակայն աստեղ կես մրցաշրջան անցկացնելուց հետո նա վարձավճարով տեղափոխվեց Պարմա: Հենց այս ակումբում էլ Բիաբիանին ձևավորվեց որպես ֆուտբոլիստ:


Բիաբիանի արագությունը բարձառիկ երևույթ է ֆուտբոլում: Պարմայի և Ինտերի միջև կայացած խաղերից մեկում Բիաբիանին զարգացրել է 28 կմ/ժ արագություն (100 մետր տարածությունը 12,05 վայրկյան), նրանից ավելի լավ ցուցանիշ ցույց է տվել միայն Կրիշտիանո Ռոնալդոն ` 33 կմ/ժ : Հարկ է նշել, որ պորտուգալացին իր արագությունը երկար տարածության ժամանակ չի կարողանում պահպանել, ի տարբերություն Բիաբիանիի:
Մոդենայում հանդես գալու ժամանակ, մարզումներից մեկում, Բիաբիանին ափշեցնում է մարզման ժամանակ, 100 մետր տարածությունը հաղթահարելով 10,5 վայրկյանում ` 38կմ/ժ արագությամբ: <<Ես իմ այդ ցուցանիշով կարող էի մրցել նույնիսկ Բոլտի հետ>>- կատակել էր Բիաբիանին: Այո նա կարող էր իր ցուցանիշով մրցել աշխարի ամենարագավազ մարդու հետ, որի լավագույն ցուցանիշը 9,58 վայրկյանն էր:

 


Երբ ֆուտբոլիստը անցնում է բուժզննում, բժիշկները ստուգում են, նրա ֆիզիկական վիճակը, օրգանները, սիրտը: Եվ կարող է սրտի մեկ կարդիոգրաման փոխել ամեն ինչ, տակնուվրա անել ֆուտբոլիստի կյանքը, հարցական նշան դնել կարիերայի վրա:
2014 թվականին Բիաբիանին իր կարիերայի բարձրունքում էր, բազմաթիվ ակումբներ էին հետաքրքված նրանով ` Միլանը, Յուվենտուսը, անգլիական մի շարք ակումբներ: Միլանը մեկ տարի հետևում էր նրան, սակայն Պարման հրաժարվում էր վաճառել իր առաջատարին, մինչև չհայտնվեց ֆինանսական ծանր դրության մեջ: Բիաբիանին հայտնվեց Միլանում, զրուցեց մարզչի հետ: Միլանի պաշտոնական կայքում հայտնվեց Միլանի մարզազգեստով Բիաբիանիի նկարը: Քրիստիան Ձակարտոն, ով գործարքի մի մաս էր կազմում և միանալու էր Պարմային, արդեն հավաքել էր ճամպրուկները: Սակայն հանկարծ հայտարարվեց, որ գործարքը չի կայանալու, Ձակարտոն մնում է Միլանում, իսկ Բիաբիանին կվերադառնա Պարմա: Միլանը գնեց Բոնավենտուրային, իսկ տրանսֆերային պատուհանը փակվեց:

Ինչու? Ինչ պատահեց?


Ինչպես հետագայում պարզվեց, Միլանում ֆուտբոլիստի մոտ սրտի առիթմիա էին հայտնաբերել: «Մենք Ջոնաթանին հեռացրել ենք ցանկացած մարզումային գործընթացից: Նա կվերադառնա այն ժամանակ, երբ ամբողջովին ապաքինված կլինի»,- հայտարարել էր Պարմայի տնօրենը Պետրո Լեոնարդին: Բիաբիանիի ապաքինումը ձգձգվեց, առաջ քաշվեց Պարմայի լուծարման գործընթացը: Ֆուտբոլիստը խզեց ակումբի հետ պայմանագիրը մեծահոգաբար հրաժարվելով իր մեկ տարվա աշխատավարձից:

Սկզբում նշվում էր, որ նա կվերադառնա մի քանի շաբաթից, բայց հետո այդ ժամանակը ձգձգվում էր, ֆուտբոլիտսը ոչ մի կերպ չէր կարողանում վերադառնալ մարզադաշտ: Ֆուտբոլիստին առաջակեցին ավարտել կարիերան: Քանի քանի ֆուտբոլիստներ են այդպիսի պատճառով ավարտել իրենց կարիերան դարպասապահներ Դոնին ու Ալմունիան, կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան... Բայց Ջոնաթանը չհանձնվեց: Որոշ ժամանակ անց սկսվեց դրական տեղաշարժ նրա առողջացման գործընթացում:

«Ինձ անհրաժեշտ է լավ նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանի համար, վերջապես վերադառնում եմ մեծ ֆուտբոլ»- թվիթերում գրեր էլ Բիաբիանին:

Այս ամռանը Ջոնաթան Բիաբիանին վերադարձավ Ինտեր: Սա ինչ որ չափով կարիերան նորից սկսելու հնարավորություն է` երկրորդ անգամ ու նորից Ինտերում: Նա գտնվելով իր կարիերայի բարձրունքում մեկ վայերկյանում կորցրեց ամեն ինչ: Նա Ինտերում նորից սկսելուն է իր կարիերան, սկսելու է զրոյից: Այդ ծանր հիվանդությունից հետո վերադառնալով նա արդեն հասցրել է գոլ և գոլային փոխանցում կատարել: Բիաբիանին վերադառնում է....

 


Միհրան Ավագյան

Դիտումներ: 1154 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz