1908 թվականի մարտի 9-ին Միլանի Ֆուտբոլային և Կրիկետային ակումբի 43 անդամներ` չհամաձայնվելով թիմի փիլիսոփայությանը, դուրս եկան ակումբից և ստեղծեցին նոր ակումբ Ինտերնացիոնալե անվանումով` ի պատիվ նրա, որ թիմը ստեղծվել է բոլորի համար, անկախ ազգությունից: Այդպես ստեղծվեց Ֆուտբոլային ակումբ "Ինտերնացիոնալե”-ն: Կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, թե թիմը ստեղծվել է միայն օտարերկրացիների համար, բայց դա այդպես չէ, քանի որ ի սկզբանե ստեղծողների թվում նույնպես եղել են մի շարք իտալացիներ, ովքեր դուրս են եկել Միլան ակումբից, քանի որ չէին համաձայնվում ակումբի այն փիլիսոփայությունը, որ թիմում պետք է հանդես գան միայն իտալացիներ: Ինտերի զինանշանը կապույտ և սև կլոր է, ներսում` չորս տառ: Այդ չորս տառերն են` FCIM (Football Club Internazionale di Milano): Այս զինանշանը ստեղծել է Ինտերի այդ ժամանակվա ֆուտբոլիստներից մեկը, ով մասնագիտությամբ եղել է նկարիչ` Ջորջիո Մուդջանին: Իսկ ահա ակումբի գույնի մասին կա երկու վարկած:
Միլանի բաժանման ժամանակ տեղի է ունենում կռիվ, որից հետո Ինտերի ֆուտբոլիստները իրենց անվանում են` "d`oro in livid ” (Ոսկե Երիտասարդներ կապտուկների մեջ), և ի հիշատակ այս իրադարձությունների ակումբի գույներ են ընտրվում կապույտն ու սևը:
Երկրորդ վարկածով ակումբի գույները ընտրել է նույն Ջորջիո Մուդջանին: Սև գույնը նշանակել է գիշեր, իսկ կապույտը` երկինք:
Բայց միևնույն է երկու դեպքում էլ Ինտերին անվանել են "Ներաձուրրի"(Nerazzurri): Առաջին նախագահը դարձել է Ջովաննի Պարամատյոտտին Վենեցիայից, իսկ առաջին ավագը` Եռնստա Մանկտույլան շվեյցարացի: Մեկ տարի անց այդ օրենքը օտարերկրացիների մասին չեղյալ են հայտարարում ի շնորհիվ մի շարք ակումբների, որոնց կազմում խաղում էին օտարերկրացիներ: Այդ ակումբներից էին Ջենովան և Տորինոն:
1908-1927 Սկիզբ.
1910. Հենց առաջին իսկ մրցաշրջանից սկսած թիմը պայքար մղեց գրանդների հետ և դարձավ չեմպիոն` ստանալով ոսկե մեդալներ: Իհարկե ոչ առանց տարաձայնությունների: Բանն այն է, որ Ինտերը և Պրո Վերչելլի ակումբը հավաքել էին հավասար միավորներ և նշանակվել էր ոսկե խաղ: Այն օրը, երբ պետք է կայանար այդ խաղը Պրո Վերչելլի ակումբի խաղացողները պետք է մեկնեին Իտալիայի բանակի հավաքական, և այդ պատճառով ակումբը դիմեց Ինտերին խաղը հետաձգելու համար, սակայն Ինտերը մերժեց ի նշան բողոքի: Պրո Վերչելլին այդ խաղին ներկայացավ երկրորդ կազմով և պարտվեց 3-10 հաշվով: Այդ ժամանակ թիմի ավագն ու մարզիչը Վիրջիլիո Ֆոսատին էր, ով 1918 թվականին մահանում է առաջին համաշխարհային պատերազմում:
1920. Երկրորդ չեմպիոնությանը թիմը սպասեց ուղիղ 10 տարի: Այն բանից հետո, երբ թիմի գործունեությունը կասեցվել էր աշխարհամարտի պատճառով, թիմը վերականգնվեց և հենց այդ տարի նվաճեց չեմպոնի տիտղոսը` եզրափակիչ խաղում հաղթելով Լիվոռնոյին Բոլոնիա քաղաքում 3-2 հաշվով:
1928-1941. Ինտերը Ջուզեպպե Մեացցայի օրօք
1926. Այս թվականից սկսած Ինտերի և Իտալիայի հավաքականի խաղը կապվում է մի ֆուտբոլիստի հետ: Նա Իտալիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, ում մականունը "Բալիլա” էր (իտալերենից թարգմանած` Փամփուշտ): Խոսքը իհարկե Ջուզեպպե Մեացցայի մասին է:
Ջուզեպպե Մեացցա: Աշխարհի չեմպիոն 1934,1938 (Թիմի ավագ), Իտալիայի չեմպիոն 1930, 1938, Իտալիայի գավաթակիր 1939, Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու 1929 (33գոլ), 1930 (31գոլ), 1936 (25գոլ), 1938 (20գոլ):
1928. Երբ իշխանության անցան Ֆաշիստները, Ինտերը միավորվեց միլանյան մեկ այլ թիմի Միլանեզեի հետ և անվանվեց Ամբրոզիանա Ինտեր: Ֆաշիստների համար անընդունելի էր, որ երկրի ուժեղագույն թիմերից մեկը կրում էր "Ինտերնացիոնալե" անվանումը: Այդ մրցաշրջանում Ինտերը շատ վատ խաղաց և գրավեց 6-րդ հորիզոնականը:
1929-1930. Ինտերը շարունակեց ավանդույթները և նորից հաղթեց սկուդետոն: Ինչպես տեսանք Ինտերը ամեն տասը տարին մեկ հաղթում էր սսկուդետոն: Այդ տարի Ինտերը կրում էր Ամբրոզիանա անունը: Թիմում փայլում էին Ալեմանին, Պոլդոն, Կաստելացցին, Կոնտին և իհարկե Ջուզեպպե Մեացցան:
Սակայն դրանից հետո 5 տարի անընդմեջ չեմպոն դարձավ Յուվեն, իսկ Ինտերը բավարարվեց արծաթե մեդալով: (1932-1933. 1933-1934, 1934-1935)
1938. Այս տարի վերջացավ այն ավանդույթը, որ Ինտերը սկուդետո էր հաղթում միայն տասնամյակի վերջում: Ամեն ինչ սկսեց ավելի շուտ, երբ 1936 թվականին մարզիչ դարձավ Կաստելացին: Առաջին մրցաշրջանում նա ձախողվեց և սկսեց կատարել մի շարք փոփոխություններ թիմում: Հիմնականում փոխվեց թիմի պաշտպանությունը: Ակումբից հեռացան Վիլլա Գիդինին, Տուրկին և Սալան, նրանց փոխարեն եկան հենակետային կիսապաշտպան Օլմին Բրեշիայից, պաշտպան Սետտին Բարիից և երկու ինսայդներ Նապոլիից` Նիկոլա և Անտոնիո Ֆերարինները: Մրցաշրջան 1937-38-ը Ինտերի համար սկսվեց հաջող և առանց որևէ արգելք դարձավ ձմեռային մասի չեմպիոն: Առաջնության երկրորդ մասում Ինտերի հետ պայքարի մեջ է մտնում Յուվեն, բայց կանգնեցնել Ինտերին չի հաջողվում և շնորհիվ վերջին տուրի հաղթանակին Բարիի նկատմամբ 2-0 (Մեացցա, Ֆրոզի) հաշվով Ինտերը դառնում է չեմպիոն, իսկ Մեացցան լավագույն ռմբարկու 20 գոլով: Այդ ժամանակ թիմը կրում էր Ամբրոզիանա անունը:
1939. Հաջորդ մրցաշրջանում Ներաձուրիները նույնպես չեմպիոնության գլխավոր թեկնածուն էին, սակայն թիմի գլխավոր ռմբարկու Մեացցայի վատառողջության պատճառով բավարարվեցին միայն Իտալիայի գավաթով` եզրափակիչում հաղթելով 2-1 հաշվով Նովարային: Առաջնությունում հաղթեց Բոլոնիան, իսկ Ինտերը գրավեց 3րդ հորիզոնականը:
1940. Շատերը գտնում էին, որ չեմպիոն կդառնա Բոլոնիան, որը այդ ժամանակ ուներ չեմպիոնական կազմ և շատ լավ էր ավարտել անցած մրցաշրջանը: Իսկ իմացող մարդիկ գիտեին, թե ով է Իտալիայում չեմպիոն դառնում տասնամյակի վերջում: Ինտերը չխախտեց ավանդույթը և նորից դարձավ չեմպոն տասնամյակի վերջում, այս անգամ ևս առանց Մեացցայի, ում ոտքը շարունակում էր անհանգստացնել և նա առաջնության ավարտից հետո տեղափոխվեց Միլան: Սա Ինտերի և Մեացցայի վերջին չեմպիոնությունն էր միասին:
1941-1961. պատերազմից հետո
Համաշխարհային պատերազմից հետո ակումբը վերականգնեց իր անվանումը` Ինտերնացիոնալե: Ներաձուրիները պատերազմից հետո միանգամից չվերգտան իրենց խաղը: Միայն հիսունականների միջնամասում Ինտերը կարողացավ նվաճել սկուդետոն, այն էլ դա արեց երկու տարի անընդմեջ` 1953 և 1954 թվականներին:
1952-1953. Հենց այս մրցաշրջանում Ինտերը առաջին անգամ օգտագործեց <<Կյավիստելիո>> տակտիկան, դա <<Կատենաչիոյի>> նախնին է: Այդ Տակտիկայի շնորհիվ Ինտերին գոլ խփելը ուղղակի անհնարին էր, բայց միևնույն ժամանակ Ինտերը շատ գնդակներ էր խփում և դա չանելը անհնարին էր, չէ որ թիմում խաղում էին հարձակվողական ոսկե եռյակը` Լորենցին, Նիերսը և շվեդ Սկոկգլունդը: Այս տակտիկայի հիմնադիրն էր 30-ականների Իտալիայի լավագույն պաշտպաններից մեկը Ալֆրեդո Ֆոնին:
1953-1954. Այս տարի Ինտերը պաշտպանեց չեմպիոնությունը նույն տակտիկայի և համարյա թե նույն կազմի օգնությամբ:
1961-1966. Լա Գրանդե Ինտերի Ժամանակաշրջանը <<La Grande Inter>>
1955. Ինտերի նախագահ է դառնում Անջելո Մորատին, ով իրար ետեևից սկսում է փոխել Ինտերի մարզիչներին: Դա ոչ մի լավ արդյունքի չի բերում, և երկու տարի անընդմեջ թիմը նույնիսկ մոտիկ չի լինում հաղթելու սկուդետոն: Եվ ակնհայտ է դառնում թիմում եղած ճգնաժամը:
1960. Երբ թիմի ղեկը ստանձնում է արգենտինացի մասնագետ Էլենիո Էրրերան, թիմը կերպարանափոխվում է: Հետագայում Էրերային անվանում են <<Կախարդ>>(Հրաշագործ), իսկ Ինտերի այդ ժամանակաշրջանը` Լա Գրանդե Ինտեր:
Իհարկե նոր հաջողությունները միանգամից չէին կարող գալ և դրա համար ժամանակ էր հարկավոր: Էրրերան թիմում մցրեց մի նոր կանոն, որի համաձայն խաղից մի քանի օր առաջ թիմը արդեն պետք է ժամաներ բազա: Ինչպես նաև Էրերան այն մարդն է, ով ստեղծել է <<Կատենաչչիոն>>: Հենց Էրրերան առաջին անգամ ֆուտբոլ մցրեց Լիբերո և եզրային հարձակվող գոտիները:
1962-63. Էրրերայի աշխատանքը տալիս է իր պտուղները և 1962-63 մրցաշրջանում Ինտերը դառնում է չեմպիոն: Հարկ է նշել, թե ինչպիսի փոփոխություններ կատարեց Էրրերան թիմում: Ակումբը ազատվեց մի քանի վետերաններից` Սկոգլունդից, Անջելիոյից, Ֆիրմանիից և մի քանի այլ խաղացողներից: Ակումբ եկան տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր ապագայի ֆուտբոլիստներ էին: Թիմը ձեռք բերեց Սուարեզին, Կորսոյին, Պիկիին, Գուարներիին: Բրազիլիացի արագաշարժ հարձակվող Ժաիրին ձեռք բերեցին, ով միանգամից սկսեց շատ կարևոր գոլեր խփել: Պայմանագիր կնքվեց արդեն կայացած դարպասապահ 31-ամյա Բուֆոնի հետ: Եվ, իհարկե, թիմի երկու լեգենդները` Ջիանչիտո Ֆակկետին և Ալեսանդրո Մացոլան: Ֆակկետին շնորհիվ իր հասակի և մաքուր կատարած սահանկումների ստացավ <<Բարի Գիգանտ>> մականունը, իսկ ահա Մացոլան իր առաջին երկու մրցաշրջանում դարձավ Սերիա Ա-ի լավագույն ռմբարկու: Այդ ժամանակ թիմը ուներ հետեևյալ հիմնական կազմը`
Դի Ջակոմո, Մացոլա, Ժաիր, Կորսո, Սուարեզ, Ձալո, Ֆակկետի, Գուարների, Բուռնիչ, Պիկի, Բուֆոն
Թիմը պատրաստ էր հետագա հաղթանակներին:
1963-1964. Ինտերը առաջնությունում բաց է թողնում իրենից Բոլոնիային` ոսկե խաղում զիջելով 2-1 հաշվով: Սակայն առաջին անգամ թիմը հաղթում է Չեմպիոնների լիգան, որը այդ ժամանակ կոչվում էր Գավաթակիրների գավաթ: Եզրափակիչում Ինտերը 3-1 հաշվով հաղթում է Դի Ստեֆանոյի և Պուշկաշի Ռեալին:
1964-1965. Մինչև այդ սա Ինտերի լավագույն մրցաշրջանն էր, թիմը դարձավ Իտալիայի չեմպիոն, երկրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան և հասավ մինչև գավաթի եզրափակիչ: Չեմպիոնների լիգայի եզրափակչում Ինտերը Սան Սիրոյում 1-0 հաշվով հաղթեց Բենֆիկային:
Այդ ժամանակ թիմի հիմնական կազմը հետևյալն էր`
Դոմենինգի, Մացոլա, Ժաիր, Կորսո, Սուարեզ, Տանյին, Ֆակկետի, Գուարների, Բուռնիչ, Պիկի, Սարտի:
1965-66. Ինտերը 10-րդ անգամ դառնում է Իտալիայի չեմպիոն և իրավունք է ստանում կրել աստղ, որը նշանակում էր, որ թիմը 10 անգամ դարձել է չեմպիոն: Մինչ այդ այդպիսի իրավունքի արժանացել էր միայն Յուվենտուսը: Ինտերը գավաթում, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայում, պարտվեց կիսաեզրափակչում: 1966-67 թվականից սկսում է Էրրերայի թիմի վախճանը: Այս մրցաշրջանում թիմը բոլոր առաջնություններում մեկ քայլով է ետ մնում Չեմպիոնությունից: Առաջնությունում 2-րդ տեղ , գավաթից դուրս են մնում կիսաեզրափակիչում, իսկ Չեմպիոնների լիգայում եզրափակիչում զիջում են Սելթիկին 2-1 հաշվով: Էրրերային փոխարինում է Ֆոնինին, իսկ Անջելիո Մորատիին` Իվանո Ֆրացցոլին:
1967-1989
Իվանո Ֆրացցոլին` դառնալով ակումբի նախագահ, առաջին հերթին Ֆոնիին նշանակեց գլխավոր մարզիչ: Բայց արդեն մեկ տարի անց նրա տեղը զբաղեցրեց պարագվայցի Էրիբերտո Էրրերան, ով միայն ազգանվամբ էր նման Մեծն Էլենիո Էրրերային, բայց նույնպես վատ արդյունքներ ցույց չէր տալիս: Նրա գլխավորությամբ առաջին մրցաշրջանում "Ինտերը” առաջնությունում գրավեց երկրորդ տեղը, իսկ Չեմպիոնների Գավաթում հասավ մինչև կիսաեզրափակիչ, իսկ ահա երկրորդ մրցաշրջանը սկսվեց ծայրահեղ անհաջող: Առաջին իսկ տուրում "Ինտերը” դուրս մնաց Յարմարոկի Գավաթից, դուրս մնաց նաև Իտալիայի Գավաթից և 0:3 հաշվով պարտվեց "Միլանին”, որից հետո մրցաշրջանը դեռ չավարտված Էրրերային պաշտոնանկ արեցին, իսկ նրա փոխարեն նշանակվեց Ինվերնիցցին: Եվ նա կարողացավ 1907/71 մրցաշրջանում դառնալ Իտալիայի Չեմպիոն:1971/72. Այս մրցաշրջանը շատ հետաքրքիր ստացվեց: Առաջնությունում գործերն այնքան ել լավ չէին ընթանում, և "Ինտերն” արդյունքում այն ավարտեց միայն հինգերորդ տեղով, իսկ ահա Չեմպիոնների Գավաթում ամեն ինչ այլ էր: Այստեղ "Ինտերը” հասավ մինչև եզրափակիչ: Եզրափակչում Ներաձուրիին հանդիպեց Կրուիֆֆի "Այաքսին” , որն այդ ժամանակ Եվրոպայում լավագույններից մեկն էր, և պարտվեց:1973թ. Այս տարին նշանավորվեց նրանով, որ վերադաձավ "Հրաշագործ” Էլենիո Էրրերան: Սակայն "Ինտերի” հաղթանակները չէին վերադառնում, և դա , անշուշտ, կապված էր մարզչի առողջական խնդիրների հետ, որոնք թույլ չտվեցին նրան նոր թիմ կառուցել: Դրանից հետո "Ինտերը” ստվերում էր ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ եվրոպական առաջնություններում: Թիմը նվաճեց երկու Իտալիայի Գավաթ` 1978 և 1982 թվականներին, իսկ 1980 թվականին Սկուդետտոն:
1989 – 2004
80-ական թվականների վերջում իրական փոփոխություններ տեղի ունեցան, երբ "Ինտերի” կազմը համալրվեց գերմանացիներով` Անդրեաս Բրեմե, Յուրգեն Կլինսման և Լոտար Մատտեուս (ով արդյունքում "Ինտերի” կազմում 1991թ.-ին դառնում է առաջին ֆուտբոլիստը, ով ստանում է "ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացող” մրցանակը և 1990թ.-ին "Ոսկե Գնդակ” մրցանակակիր): 1988/89. "Ինտերը” ինը տարվա "լռությունից” հետո դառնում է Իտալիայի չեմպիոն: Այս թիմում փայլում էին Բերտին, Բորգոմին, անխոցելի Ձենգան, և իհարկե, գերմանացիները` Բրեմեն և Մատտեուսը: Թիմը հաջողությունների հասավ Ջիովաննի Տրապատտոնիի գլխավորությամբ, ում դրա համար երեք տարի պահանջվեց: Իսկ առաջնությունում հաջորդ հաղթանակին ստիպված կլինեին սպասել 15 տարի:1990/91. Առաջին հաղթանակը ՈՒԵՖԱ-ի Գավաթում, նույն Տրապատտոնիի գլխավորությամբ: "Ինտերը” երզափակչում հազթեց "Ռոմային”: Եզրափակիչ խաղը երկու հանդիպումներից էր բաղկացած` առաջին խաղում "Ջուզեպպե Մեացցայում” Ինտերը հաղթեց 2:0 հաշվով /Մատտեուս, Բերտի/, իսկ հյուրընկալվելիս ինտերիստները իրենց թույլ տվեցին պարտվել 0 : 1 հաշվով, բայց դա բավական էր, որպիսի ընդհանուր արդյունքով թիմը նվաճի իր առաջին ՈՒԵՖԱ-ի Գավաթը:1993/94 մրցաշրջանը ակումբի պատմության մեջ ամենաանհաջողը եղավ, Ա Սերիայից դուրս մնալուց թիմին ընդհամենը մեկ միավոր փրկեց: Իսկ եվրոգավաթներում ամեն ինչ ավելի լավ էր ընթանում, համառ պայքարում "Ինտերը” նվաճեց իր երկրորդ ՈՒԵՖԱ-ի Գավաթը, բայց թիմի գլխավոր մարզիչ ոչ թե Տրապատտոնին էր, այլ Ջամպիերո Մարինին: Եզրափակչում ինտերիստները հաղթեցին ավստրիական "Կազինոին” 1 : 0 հաշվով: Այս մրցաշրջանի ավարտին առաջնությունում վատ ելույթների պատճառով ակումբի նախագահի իր պաշտոնը լքում է Պելեգրինին:1995. Այս տարի "Ինտերի” նախագահ է դառնում Մասսիմո Մորատտին: Նրա առաջին ձեռքբերումը Խավիեր Ձանետտին էր` "Ինտերի” ավագն ու խորհրդանիշը:Մասսիմո Մորատտին Անջելո Մորատտիի որդին է, նախագահության առաջին իսկ օրերից նավթային մագնատը սկսեց իր ակտիվ գործունեությունը` ոչ մի միջոց չխնայելով: Սակայն շատ երկար ժամանակ նա չէր կարողանում այդ հսկայական գումարները ճիշտ ուղղությամբ օգտագործեր, Մորատտիի շատ թանկ և անարդյունավետ տրանսֆերների մասին լեգենդներ են շրջում, թեև եղել են նաև բացառություններ, ինչպես` Ձանետտին, Սամորանոն, Ռոկոբան: Խաղացողները և մարզիչները ռեկորդային արագությամբ էին փոխվում: Այսպիսի պայմաններում, իհարկե, անհնար էր կայուն և արդյունավետ խաղ ցուցադրել: 1997 թ.-ի հուլիս – սա ևս մեկ նշանակալի տարեթիվ է ակումբի համար, "Ինտերը” ձեռք է բերում "Բարսելոնայի” բրազիլացի Ֆենոմենին` Ռոնալդոին, այն ժամանակվա համար ռեկորդային 27 մլն. Դոլլարով: Բրազիլացու հետ "Ինտերը” առաջին իսկ մրցաշրջանի ընթացքում համառ պայքար էր մղում Սկուդետտոյի համար: Առաջնության գրեթե ողջ ընթացքում Ներաձուրրին առաջին տեղով էր ընթանում, բայց վերջում հանդիպեց թուրինի "Յուվենտուսին”, և անտանելի վատ մրցավարության պատճառով պարտվեց և ձեռքից բաց թողեց "Սկուդետտոն”:1998. "Ինտերը” նվաճեց իր երրորդ ՈՒԵՖԱ-ի Գավաթը, եզրափակչում` Փարիզում, հաղթելով "Լացիոյին” 3 : 0 հաշվով /Սամորանո, Ձանետտի, Ռոնալդո/: Սակայն այս հաղթանակը միայն թեթև մխիթարանք էր երկրպագուների համար, ովքեր Սկուդետտոյի ծարավ էին: 2002/2003 մրցաշրջանում "Ինտերնացիոնալեն”` արգենտինացի մարզիչ Հեկտոր Կուպերի գլխավորությամբ, գրեթե նվաճել էր երկար սպասված Սկուդետտոն: Անհարժեշտ էր միայն վեռջրին տուրում հաղթել "Լացիոյին”: "Ինտերը” առաջին տեղով էր ընթանում, մրցաշարային աղյուսակում նրանից ներքև գտնվում էին միայն "Յուվենտուսը” և "Ռոման”, որոնք որոշակի հանգամանքների դեպքում կարող էին չեմպիոն դառնալ: Հանդիպման ընթացքում "Լացիոյի” շատ երկրպագուներ աջակցում էին բարեկամ "Իներին”` չցանկանալով, որ իրենց գլխավոր հակառակորդ "Ռոման” նվաճի չեմպիոնի տիտղոսը: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 2:2 էր, սակայն երկրորդ խաղակեսում Լացիալները երկու գնդակ խփեցին և հաղթեցին, իսկ արդյունքում չեմպիոն դարձավ "Յուվենտուսը”, որը 2:0 հաշվով հաղթել էր "Ուդինեզեին”: Չեմպիոնների Լիգայում թիմին նույնպես անհաջողություն էր սպասվում, այն էլ ինչպիսին: Ներաձուրրիները կիսաեզրափակչում պարտվեցին իրենց սկզբունքային հակառակորդին` "Միլանին” /1:1, 0:0/: "Միլանը” հաղթեց միայն մրցակցի հարկի տակ խփած գնդակի շնորհիվ, ինչը միլանյան թիմերի պարագայում ծիծաղելի է, քանի որ նրանք նույն մարզադաշտում են խաղում:
2004 – 2008 Մանչինիի ժամանակաշրջան
2004 թվականին "Ինտերի” գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է Ռոբերտո Մանչինին: Այս մարզչի հետ Իտալիայում սկսվում է "Ինտերի” ժամանակաշրջանը: Չորս մրցաշրջանների ընթացքում թիմը նվաճեց` երեք անգամ անընդմեջ Սկուդետտոն, երկու անգամ Իտալիայի Գավաթը և երեք անգամ Իտալիայի Սուպերգավաթը: 2006. Այս տարին համընկավ իտալիական ֆուտբոլում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի` "Կալչիապոլիի” հետ, որի արդյունքում չեմպիոնությունը, որ թուրինի "Յուվենտուսը” նվաճել էր կեղտոտ ճանապարհով, տրվում է "Ինտերին”: Այս սկանդալի գլխավոր գործող անձը "Յուվենտուսն” էր, որից պայմանավորված խաղեր անցկացնելու համար խլում են ոսկե մեդալները և ուղղարկում Սերիա Բ, պատժվեցին նաև այլ մասնակիցները` "Լացիոն”, "Ֆիորենտինան”, "Ռեջինան” և "Միլանը”, որոնցին միավորներ հանվեցին 2006/07: Առաջին "խաղային” չեմպիոնությունը, ընդ որում բացարձակ , մոտակա մրցակիցը` "Ռոման” հետ էր մնում 22 միավորով, 30 հաղթանակ և միայն մեկ պարտություն, իսկ գնդակների տարբերությունը` 80 – 34: Սակայն Եվրոպայում թիմը այնքան էլ հաջող հանդես չէր գալիս: "Ինտերը” առանց որևէ արգելքների դուրս է ՉԼ-ի խմբային փուլից, սակայն փյել-օֆֆի առաջին իսկ տուրում` 1/8 եզրափակչում դուրս է մնում իսպանական "Վալենսիայից” /0:0 , 2:2/: 2007/08. Հերթական չեմպիոնությունը, ճիշտ է, ոչ այդքան հեշտությամբ, "Ռոման” մինչև վերջին տուրը համառ պայքարում էր չեմպիոնության համար: Իսկ Եվրոպայում հերթական անհաջողությունը, Մանչինիի թիմը` դուրս գալով ՉԼ-ի փլեյ-օֆֆ, 1/8 եզրափակչում զիջում է այս անգամ անգլիական "Լիվերպուլին” /0:1, 0:2/ : Չնայած, որ Սերիա Ա-ում "Ինտերը” առաջատարն էր, սակայն Չեմպիոնների Լիգայում արդյունքներ այդպես էլ չէին գրանցվում: Եվ երբ "Ինտերը” հերթական անգամ դուրս մնաց ՉԼ-ի սկզբնական փուլում, Մանչինին հայտարարեց իր հրաժարականի մասին:
2008 -2010 Մոուրինիոյի ժամանակաշրջան
2008թ.-ի հունիսին Ռոբերտո Մանչինիի փոխարեն գալիս է պորտուգալացի Ժոզե Մոուրինիոն: Մարզչի գլխավորման առաջին տարում Ինտերը չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց սկուդետտոն, սակայն Չեմպիոնների Լիգայի 1/8 փուլում զիջեց Մանչեսթեր Յունայթեդին /0:0,0:2/:
2009/10 մրցաշրջանի "Ինտերի” պատմության ընթացքում ամենահաջողն է, այն ոսկե տառերով գրված է ակումբի պարմության մեջ: "Ինտերը” իր պատմության մեջ 18-րդ անգամ և 5-րդ անգամ անընդմեջ նվաճեց Սկուդետտոն: Այս մրցաշրջանում, 1972 թվականից հետո,առաջին անգամ "Ինտերը” դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: 1/8 եզրափակչում հաղթանակ տանելով "Չելսիի” նկատմամբ` 2-1,1-0 հաշիվներով, 1/4-ում "ԲԿՄԱ”-ի նկատմամբ` 1-0,1-0, 1/2-ում` "Բարսելոնայի” նկատմամբ` 3-1, 0-1: Եզրափակչում Ինտերը հաղթանակ տարավ "Բավարիայի” նկատմամբ` 2-0 հաշվով` Դիեգո Միլիտոյի դուբլի շնորհիվ և նվաճեց իր 3-րդ չեմպիոնների լիգայի գավաթը: "Ինտերը” այս մրցաշրջանում հետ-տրիկ ձևակերպեց և դարձավ Եվրոպայի լավագույն ակումբը:
ՉԼ-ի եզրափակչում Ինտերի հաղթանակած կազմը այսպիսի էր`
Ժուլիո Սեզար, Մայկոն, Լուսիո, Սամուել, Կիվու, Ստանկովիչ, Ձանետտի, Մատերացցի, Կամբիասսո, Պանդև, Սնեյդեր, Էտօ'օ, Միլիտո, Մունատրի, Տոլդո, Կորդոբա, Մարիգա, Բալոտելլի
2010-2012
2010 թվականի հունիսի 10-ին ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում Ռաֆայել Բենիտեսը: Բենիտեսի գլխավորությամբ օգոստոսի 21-ին "Ինտերը” հաղթեց "Ռոմային” 3-1 հաշվով և նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը` 2010-ի չորրորդ տիտղոսը: 2010թ.-ի դեկտեմբերին "Ինտերը” առաջին անգամ հաղթեց ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունը եզրափակչում 3-0 հաշվով հաղթանակ տանելով "Մազեմբեի” նկատմամբ:
Այնուամանայնիվ այս հաղթանակից հետո, Ա Սերիայում վատ արդյունքների համար և մասնավորապես առաջատար "Միլանին” 13 միավոր զիջելու համար, դեկտեմբերի 23-ին Ռաֆա Բենիտեսի հետ պայմանագիրը չեղյալ հայտարարվեց:
2010 թվականի դեկտեմբերի 24-ին ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում Լեոնարդոն: Այդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում "Ինտերը” ձեռք բերեց Անդրեա Ռանոկկիային, Ջամպաոլո Պացցինիին, Հուսեյն Խառջաին և Յուտո Նագատոմոյին: Նրա գլխավորությամբ, չնայած բազմաթիվ վնասվածքների, "Ինտերը” կարողացավ նվաճել Իտալիայի Գավաթը: Սակայն 2011 թվականի հունիսի 11-ին նա հեռանում է իր պաշտոնից և դառնում ֆրանսիական ՊՍԺ ակումբի սպորտային գծով տնօրեն:
2011/12 մրցաշրջանի մեկնարկին "Ինտերը” վաճառեց իր հիմնական հարձակվողներից մեկին` Սամուել Էտօ'օին և ձեռք բերեց ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆոռլանին:
2011 թվականի հունիսի 24-ին Ջանպիեռո Գասպերնին նշանակվում է թիմի գլխավոր մարզիչ, սակայն վատ ցուցանիշների համար նա հեռացվում է 2011 թվականի սեպտեմբերի 21-ին:
Շուտով Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնում է հաստատվում Կլաուդիո Ռանիերին:
Թարգմանությունը` Լազարյան Ա. և Օհանջանյան Ա.
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է