Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 16 » Իմ պատկերացրած Ինտերը հաջորդ մրցաշրջանում
16:05
Իմ պատկերացրած Ինտերը հաջորդ մրցաշրջանում

Ամեն օր կարելի է լսել խոսակցություններ տրանսֆերային շուկայի վերաբերյալ, բայց դեռ պաշտոնական ոչ մի տրանսֆեր Ինտերը չի իրականացրել: Հետևում եմ Ինտերի երկրպագուների զանազան խմբերի, շատ են կարծիքները Տոհիրի գումար չծախսելու վերաբերյալ, բայց տրանսֆերային շուկան դեռ նոր է բացվել և կցանկանայի սպասել, հետո նոր կարծիք կազմել Տոհիրի մասին:

Դարպասապահ. Կարծես թե Հանդանովիչը մնում է, և դա շատ կարևոր է ամուր թիմ ունենալու համար:

Պաշտպանություն. Պաշտպանությունում Ինտերին անհրաժեշտ են ուժեղ ֆուտբոլիստներ: Նշեմ ամենակարևոր ամրապնդումները՝ դա պաշտպանության կենտրոնն և պաշտպանության եզրերն են, 2 դիրքում էլ Ինտերին պետք են իսկապես ուժեղ ֆուտբոլիստներ, շատ կցանկանայի Ինտերում տեսնել Դարմիանին:

Կիսապաշտպանություն. Կիսապաշտպանությում համեմատ մյուս դիրքերի Ինտերը ունի որկայալ ֆուտբոլիստներ, բայց մեզ պետք է հենակետային ուժեղ կիսապաշտպան, ափսոս, որ չի ստացվում Յայա Տուրեի տեղափոխությունը, բայց տարբերակներ շատ կան այս դիրքը ամրապնդելու համար:

Հարձակում. Հարձակման գծում Ինտերին հարկավոր է եզրային հարձակվող՝ միանշանակ թոփ մակարդակի ֆուտբոլիստ: Ինչպես նաև պետք է ֆուտբոլիստ,որը մրցակից կդառնա Իկարդիին, միգուցե դա կարող է անել Պուշկաշը չգիտեմ:

Այո ցանկալի է ձեռք բերել ավելի շատ ֆուտբոլիստներ, բայց ինձ համար ավելի նախընտրելի է որակը, քան քանակը: Ես նշեցի ամենակարևորի մասին: Նշածս 4 տրանսֆերների համար անհրաժեշտ է ծախսել մոտավորապես 80-100 մլն եվրո:

Խոսեմ Ֆինանսական Արդար Խաղի մասին, որը շատ է շահարկում Ինտերի ղեկավարությունը: Անձամբ աշխատելով UEFA Licensing Departmentum, որպես ֆինասական փորձագետ և ծանոթ լինելով ամեն ինչին և FFP ղեկավարներին, ինչպես նաև զրուցել եմ նրանցից բոլորի հետ, հենց Ինտերի վերաբերյալ, կարող եմ հստակ ասել Ինտերը և Էրիկ Թոհիրը կարող են լուծումներ գտնել և ծախսել 100 մլն Եվրո այս տրանսֆերային պատուհանում:

Այն ֆուտբոլիստները, որոնցից պետք է ազատվի Ինտերը, ինչպես նաև գումար վաստակի նրանց տրանսֆերներից: Դրանք են ՝ Ջոնատան,Կամպանյարո, Ֆելիպե ( 3-ի պայմանագրերի ժամկետներն էլ ավարտվել են), Դոդո, Նագատոմո,Կուզմանովիչ, Օբի,կարելի է ավելացնել նաև Անդրեոլիին, չնայած Անդրեոլին լավ և ամուր փոխարինող ֆուտբոլիստ է:

Ոչ մի դեպքում չվաճառել Կովաչիչին, և մյուս կարևոր ֆուտբոլիստներին, որոնք կազմի ուժեղացման դեպքում մեծ դեր են ունենալու Ինտերում:

P.S. Եթե այս ամառ չունենանք լուրջ ձեռքբերումներ տրանսֆերյաին շուկայում, ապա մյուս մրցաշրջանում վերապրելու ենք այն ամենը, ինչ եղել է վերջին մի քանի մրցաշրջանում, իսկ Ինտերի բրենդը շարունակելու է իր անկումը:


Տիգրան Վարդանյան հատուկ fcinter.am-ի համար:

Դիտումներ: 1217 | Ավելացրեց: Tigran | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz