01:25 Կարպի-Ինտեր. Վերլուծություն |
Շնորհավոր Ինտերիստներ!!! Ցանկանում եմ ներկայացնել, փոքր վերլուծություն - տպավորությունը այսօրվա Կարպի - Ինտեր խաղից: Անկախ հաղթանակից` Ինտերը շատ թափթփված խաղ խաղաց: Հանդանովիչը լավ խաղաց !!! Պաշտպանություն. Պաշտպանությունում անթերի էին խաղում Մուրիլո-Միրանդա զույգը, բայց Կարպին պահեր էր կարողանում ստեղծել, այսինքն կիսապաշտպանությունը շատ հեշտ էր անցնում: Սանտոնը ու Ժուանը անթերի չէին, բայց կարողանում էին 1-ին խաղակեսում միանալ գրոհներին, երկորդին՝ արդեն քիչ, հոգնածություն կար: Ժուան իր լավագույն խաղերից չանցկացրեց՝ ընդհանուր առմամբ: Կիսապաշտպանություն. Շատ վատ խաղ անցկացրեցին Բրոզովիչն ու Կոնդոգբիան: Կոնդոգբիան բոլոր գնդակները կորցնում էր ու հակագրոհներ էր բերում Ինտերի դարպասին: Բրոզվոիչը դաշտում կորել էր: Մեդելը միայնակ չէր հասցնում փակել կենտրոնը, բայց մեղքը Մեդելնը չէր: Մանչինիի փոփոխությունը ուշացավ, Էռնանեսին շուտ պետք է մցներ: Գուարինը "ստվերում" վաստակեց 11 մետրանոց ու գոլային փոխանցում կատարեց, ավելին դժվար է պահանջել: Հարձակում. Յովետիչը ակտիվ էր գործում, բայց օգնող չուներ ո՛չ թիկունքից, ո՛չ Պալասիոյից: Յովետիչը իր գործը արեց՝ 2 գոլ խփեց, բայց ի՞նչ արեց ամբողջ խաղի ընթացքում Պալասիոն, դա հարց է: Եթե մենք ունենայինք մաքուր ֆիքսված հարձակվող, ինձ թվում է խոշոր հաշվով կարող էինք հաղթել: Յովետիչն ու Պալասիոն նույն ոճի խաղացողներ են ու իրար հետ չէր ստացվում:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |