Ես Ինտերի Ֆան եմ 1996 թվականից ու այդ թվականից էլ, երևի թե, սկսել եմ ֆուտբոլով հետաքրքրվել ու ֆուտբոլային հանդիպումներ դիտել: Այսօրվա պես հիշում եմ, երբ հայազգի Յուրի Ջորկաեֆը տեղափոխվեց Ինտեր, այն ժամանակ մեր Հայաստանի Հավաքականի ֆուտբոիստներից ոչ ոք առաջատար առաջնություններում հանդես չէին գալիս և միակ հայն եր իմ համար, ով բարձր լիգա տեխափոխվեց ու առավել ևս՝ խաղաց Ինտերում.
Այն ժամանակ Իտալիայի Ա Սերիայի մասին խոսք չկար` առաջինն էր, այլ ոչ թե այսօրվ նման 5-րդ պլան է մղվել, չնայած իմ համար հիմա միշտ առաջինն է: Այն ժամանակ բոլորը հետաքրքրված էին ավելի շատ Իտալիայի Ա Սերիայի թիմերով և իտալական թիմեր էին սիրում, չթաքցնեմ ավելի շատ էին Յուվենտուսի երկրպագուները իմ շրջապատում, բայց ես ու ընկերներս երկրպագում էինք Ինտերին:
Իմ սիրած ֆուտբոլիստը Ինտերի կազմում եղել է Զամորանոն, երբ Ռեալ Մադրիդից տեղափոխվեց Ինտեր, և այդ ժամանակ Ինտերը, երևի թե, կատարեց իր պատմության ամենալավ տրանսֆերը: Հետագայում թիմին միացավ Ռոնալդոն՝ Բարսելոնայից, իսկ ավելի ուշ Ռոբերտո Բաջոն, Ռոբերտո Կառլոսը և այլ աստղեր: Զամորանոյի հեռանալուց հետո սկսեցի սիրել Վիերիին` "Բոբոն" (մականուն) այլ մակարդակի ֆուտբոլիստ էր, Ռոնալդոի և Վիերիի նման հարձակվող Ինտերը, երևի թե, էլ չի ունենա: Վիերիի հեռանալուց հետո եկավ Ադրիանոն, չնայած հետո հիասթափվեցի նրանից և նրա տեղը զբաղեցրեց Սնեյդերը: Տվյալ պահին Ինտերում ինձ գրավել է Մատեո Կովաչիչի խաղը, ով երիտասարդ հասակում փայլում է դաշտի կենտրոնում:
Զանետտիի մասին երևի չխոսեմ, քանի որ ես չեմ կարող ասել, որ ես նրան սիրում եմ ամենաքիչը` պաշտել, ապրող լեգենդ է և ուրախ եմ, որ նրա կարիերայի խաղերի մեծամասնությունը դիտել եմ:
Չգիտեմ, թե Ինտերի հայ երկրպագուներից ում է հաջողվել դիտել 1998թ. Ուեֆայի Գավաթի եզրափակիչը, բայց ինձ հաջողվել է: Խաղից մեկ օր առաջ չէի կարողանում քնել՝ անհամբեր սպասելով խաղին: Հանդիպումը սկսվելուն պես, դեռ չէի հասցրել հարմարավետ տեղավորվել, Զամորանոն արդեն գրավեց Լացիոյի դարպասը և արդեն չէի կասկածում մեր հաղթանակին: Կարող եմ նշել, որ Լացիոյի կազմում շատ արտակարգ էր խաղում Մանչինին, բայց նա չկարողացավ դարպասապահ կապիտան Պալյուկային ստիպել գնդակը հանել ցանցի մեջից:
Գևորգ Հակոբյան
|