Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 11 » Նոր մարզիչ՝ հին խնդիրներ
14:42
Նոր մարզիչ՝ հին խնդիրներ

Այսօր Ինտերը լրիվ 0 է... Ինտերը բացառիկ օրինակ է, թե ինչպես կարելի է 4 տարվա մեջ Չեմպիոնների Լիգայի հաղթողից դառնալ միջակ: Մանչինին ցանկանում է ինչ-որ բան փոխել, օրինակ Ուդինեզեի դեմ խաղի առաջին խաղակեսը հիանալի խաղացին, իսկ երկրորդին ...

 

Արդեն 4 խաղ է, ինչ Մանչինին ԻնտերիՍ մարզիչն է, բայց երբ խաղի ժամանակ նայում է դաշտին, ինձ թվում է, որ Մանչինին մտածում է <արա, խի ես սենց խաղացողնե՞ր եմ ունեցել>, ու հավատացեք, եթե ինքը իրոք էդպես է մտածում, ուրեմն շատ ճիշտ է անում: 

 

Հիշենք՝ ինչ խաղացողներ ունեինք այն ժամանակ ... ու ինչ ունենք հիմա: Այն ժամանակ Ինտերի խաղացողները էնտուզիազմով և մեծ ցանկությամբ էին մտնում դաշտ, իսկ հիմա նրանք, կարծես, թքած ունեն թիմի վրա: Ինձ թվում է, որ այսօրվա կազմից Ինտերում խաղալու իրավունք ունեն միայն Հանդան, Ժուանը, Ռանոկը և Օսվալդոն: Գիտեք, երբ Օսվալդոն Նագայի սխալ փոխանցումից հետո կատաղեց, ես մի պահ հիշեցի Կրիստիան ''Բոբո'' Վիերիին:

 

Շատ է խոսվում, թե ինչու է թիմն այս իրավիճակում: Իմ կարծիքով ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մորատտին սկսեց վաճառել Ինտերի բոլոր առաջատար խաղացողներին, իրար ետևից թիը լքեցին Էտո՛Օն, Սնեյդերը, Մայկոնը և մնացած բոլորը: Իսկ հետո եկավ Թոհիրը, ով կարծես թե, ցանկանում է լավ տրանսֆերներ անել, բայց գումար չկա... Այսպիսով մենք ունենք այսպիսի իրավիճակ՝ լավ մարզիչ, միջակ խաղացողներ, ովքեր կարող են լինել Կիևոյի կամ Ատալանտայի առաջատարներ, բայց ոչ Ինտերի: 

 

ԻՆՏԵՐԸ գրանդ ակումբ է և մեզ սազական չէ այս կազմը, մենք ունեցել ենք ֆուտբոլիստներ, ովքեր Ինտերում խաղալով դարձել են աշխարհում լավագույնը (օր. ՌՈՆԱԼԴՈՆ), մենք ունեցել ենք ֆուտբոլիստներ, ովքեր ճանաչվել են լավագույնը Եվրոպայուն, իսկ հիմա մենք չունենք Ինտերին արժանի խաղացողներ: Այս կազմից պետք է պահել 4-5 հոգու և վերջ!  ԻՆՏԵՐԸ Իտալիայիլավագույն երեք թիերից մեկն է (եթե ոչ լավագույնը) ու մեզ անհրաժեշտ է արժանավայել խաղ և արժանավայել ֆուտբոլիստներ, ովքեր LA GRANDE INTER 2-ի խաղացողների նման ամեն ինչ կանեն թիմի համար...

 

Խոսքս երկար ստացվեց, բայց ոչինչ :) Ինտերին պետք են խաղացողներ, որոնք խաղադաշտ դուրս կգան ոչ թե նրա համար, որ տենց է պետք, այլ որ ուզում են, որ Ինտերը հաղթի:

 

Սպասենք ձմեռային տրանսֆերներին, մեզ ու Մանչոյին էլ համբերություն: 

FORZA INTER

Դիտումներ: 1024 | Ավելացրեց: Aram | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz