Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 29 » Ուդինեզե-Ինտեր. Անարժան 3 միավոր
18:21
Ուդինեզե-Ինտեր. Անարժան 3 միավոր

Երեկ՝ ապրիլի 28-ին, Ֆրյուլի մարզադաշտում Ինտերը հյուրընկալվել էր Ուդինեզեին: Այդ խաղում Ինտերը հաղթեց 2-1 հաշվով, բայց շատերը ինձ հետ կհամաձայնվեն և կհաստատեն՝ Ինտերի ամոթալի և ոչ ընդունելի խաղը Ուդինեզեի դեմ խաղի երկորդ կեսում:


Մանչինին խաղադաշտ էր դուրս բերել իր տրամադրության տակ գտնվող մարտունակ կազմ, բայց անհասկանալի պատճառներով արդեն մի քանի տուր է ինչ Շաքիրին մնում է պահեստայինների նստարանին: Եթե մյուս խաղերում Շաքիրին խաղադաշտ էր դուրս գալիս վերջին 10-15 րոպեներին ապա այս խաղում նույնիսկ այդ մի քանի րոպեները չանցկացրեց խաղադաշտում:

 

 

Խաղի և ֆուտբոլիստների մասին.
Առաջին խաղակեսը Ինտերը լավ անցկացրեց չնայած ցուցատախտակին մնաց 0-0 հաշիվը: Երբ Ինտերը ստացավ մեկ խաղացողի առավելություն, այնուհետև 11 մետրանոցով խաղի մեջ առաջ անցավ, բոլորին թվաց, թե ներաձուրիները հեշտությամ կհաղթեն սև-սպիտակներին: Սակայն Դի Նատանելն հաշիվը շատ արագորեն հավասարեցրեց, չնայած այն բանին, որ Ուդինեզեն մնացել էր 10 խաղացողներով: Քիչ անց Ուդինեզեն ստացավ երկրորդ կարմիր քարտը, հարկ է նշել, որ երկու կարմիր քարտերը արդարացված էին: Խաղադաշտ մտնելուց մի քան վարկյան անց Պոդոլսկին հեռահար հարվածով առաջ մղեց իր թիմին, սակայն գոլից հետո Ինտերը դարձավ անճանաչելի: Զարմանալիորեն Ինտերը ավելի լավ էր խաղում 11-ը 11-ի դեմ քան 11-ը 9-ի դեմ: Ինտերի ֆուտբոլիստներից շատերը սկսեցին բակային ֆուտբոլ խաղալ և մոռացել էին, որ իրենց դիտում են միլիոնավոր ֆուտբոլասերներ և նրանք պարտավոր են մի քանի մետրից գրավել մրցակցի դարպասը:

Ավելի զարմանալի և զայրացնող էր Մանչինիի գործողությունները, ով չէր ցանկանում փոխարինել խաղադաշտում քայլող ֆուտբոլիստներին` Էռնանեսին, Իկարդիին և արդեն հոգնած Պալասիոյին:

Այս խաղում միակ դրական բանը դա 3 միավորն է, որը Ինտերը այսպիսի ամոթալի 45 րոպենր անցկացնելով արժանի չէր: Պետք է արժանին մատուցել Ուդինեզեի ֆուտբոլիստներին, ովքեր 9 հոգով կարող էին մի քանի անգամ հավասարեցնել խաղի հաշիվը:

Այժմ պետք է հետևություններ անել և շարժվել առաջ, քանի որ այս մրցաշրջանը կիսովչափ ավարվտած է Ինտերիսնտերի համար, թեպետ Մանչինին ցանկանում է Եվրոպա Լիգայի ուղեգիր նվաճել:


Տ. Մովսիսյան

Դիտումներ: 1105 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz