16:20 Վերլուծություն այս հնգյակի շուրջ |
Բոլորին է հայտնի, որ այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ինտերը մեծ դժվարություններ ունի հարձակվող գնելու և վաճառելու հարցում: Անկախ ամեն ինչից Իկարդին կմնա թիմում, թե ոչ Ինտերը ամեն գնով ձեռք կբերի երկու հարձակվողի և նրանցից մեկը կլինի Ջեկոն: Իկարդին երկու տարբերակ ունի` կամ մնալ թիմում և մրցաշրջանը անցկացնել տրիբունայում վտանգի տակ դնելով սեփական կարիերան կամ տեղափոխվել այլ ակումբ, բացառելով Յուվենտուսը: Բայց ֆուտբոլիստը ցանկանում է միայն տեղափոխվել հենց Յուվենտուս, ամեն դեպքում այդպես է պնդում իտալական մամուլը: Միակ տարբերակը, որի դեպքում Իկարդին կարող է հայտնվել Յուվենտուսում դա Դիբալայի գործոնն է: Դիբալան չի ցանկանում տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ, ինչը հավանական է դարձնում Իկարդի-Դիբալա փոխանակումը: Մարոտան շատ լավ է ճանաչում Դիբալային և կարող է համաձայնության հասնել արգենտինացու հարցում: Տրանսֆերին դժվարություններ կարող է հաղորդել ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը: Մանչեսթեր Յունայթեդի և Յուվենտուսի միջև շատ քիչ է հավանականությունը իրականացնել Դիբալա-Լուկակու փոխանակաությունը, եթե նույնիսկ Դիբալան համաձայնվի: Բանն այն է, որ Մանչեսթեր Յունայթեդը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար, սակայն դեռ չի վաճառել ֆուտբոլիստի, այդ իսկ պատճառով անգլիական ակումբին անհրաժեշտ է կանխիկ գումար, որն կարող է տալ միայն Ինտերը` Լուկակուի համար: Յուվենտուսը ամեն կերպ ցանկանում է դժվարություններ ստեղծել Ինտերի համար: Վարկած կա նաև, որ Յուվենտուսը այս ամենը անում է ժամանակ շահելու համար և ոչ մի դեպքում չի ցանկանում Լուկակուին և այդ ժամանակ օգտագործելով զրկում է Ինտերին բելգիացու տեղափոխությունը Ինտեր, քանի որ Մանչեսթերը ժամանակ չի ունենա արժանի փոխարինղ գտնել մինչ տրանսֆերների փակվելը: Այս պահի դրությամբ Ինտերը կատարել է իր վերջնական առաջարկը 70մլն եվրո + 5մլն եվրո բոնուսներ և այլևս չի պատրաստվում բանակցել: Ջեկոյի տրանսֆերը ուշանում է, քանի որ Ռոման ցանկանում է փոխարինող գտնել նրան մինչև նրան բաց թողնել: Ռոման դիտարկում է Հիգուաինի թեկնածությունը: Այո այս անգամ նույնպես Յուվենտուսը ամեն ինչ անում է Հիգուաինի տրանսֆերը ձգձգելու կամ չիրականացնելու համար:
Լուկակու Ջեկո` Իկարդի
Այս իրավիճակում Ինտերի համար ամենալավ տարբերակը կլինի Լուկակու և Դիբալա զույգին գնելը, իսկ Իկարդիին վաճառելը: Ամենավատ տարբերակը կլինի, որ չկարողանա իրականացնել իր գլխավոր տրանսֆերները և անցնի այլընտրանքներ փնտրելուն:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |