Գլխավոր էջ » Կայքերի ընտրություն » Ֆան Ակումբ

FanClubs Cup: Միլանյան դերբիում հաղթում է Միլանը(Վիդեո)
30.03.2012, 01:07

Մարտի 28-ին Դինամո մարզադահլիճում կայացած C խմբի երկու հանդիպումներով եզրափակվեց Totalfootball.am-ի կազմակերպած Fanclubs cup մրցաշարի առաջին տուրը:

Երկու հանդիպումներն էլ հնչեղ անուններ ունեին: Եթե առաջինը դասական Դերբի դելլա Մադոնինան էր և խաղադաշտում մրցում էին Միլանի ու Ինտերի երկրպագուները, ապա երկրորդն ավելի շատ Իսպանիայի ներքին աշխարհաքաղաքական մրցավեճ կամ կատալոնական երազանք  էր հիշեցնում, քանի որ Բարսելոնան խաղում էր Իսպանիայի դեմ:

Առաջին խաղում պայքարը և հաշիվը սկզբում հավասար էր, սակայն երկրորդ

կեսում ռոսսոներները կարողացան կարգավորել իրենց խաղը, հաշվի մեջ առաջ
պոկվեցին ու հաղթեցին 6-3 հաշվով: Մյուս մրցավեճում կատալոնական ակումբի
երկրպագուները իրենց կազմակերպված խաղի շնորհիվ կարողացան վստահ հաղթանակ
տոնել 9-3 հաշվով:

Ներկայացնում ենք մրցաշարային իրավիճակը առաջին տուրից հետո: Ռմբարկուների ցուցակը կհարապարակվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին
տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև երկրորդ տեղ զբաղեցրած երեք լավագույն
արդյունք ցույց տված թիմերը:


www.totalfootball.am






Անցումներ: 0 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 1.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]