Անդրեա Պոլի


Ծնվել է` 29 սեպտեմբերիի 1989թ., Վիտտորիո Վենետտո, Իտալիա
Խաղային դիրքը` կիսապաշտպան
Համարը` 18

Իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան Անդրեա Պոլին սկսել է "Տրեվիզո" ակումբում, իտալական Բ Սերիայում:

2007թ. հունվարի 31-ին պայմանագիր է կնքել "Սամպդորիայի" հետ, որի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2007թ. նոյեմբերի 4-ին "Կատանիայի" դեմ խաղում:

2008/09 մրցաշրջանի ընթացքում Պոլին վարձավճարով տեղափոխվեց "Սասսուոլո", իսկ "Սամպդորիա" վարադառնալով` սկսեց ավելի հաճախ հայտնվել խաղադաշտում 2009/10 մրցաշրջանի ընթացքում:

2011թ. ամռանը Պոլին վարձավճարով տեղափոխվեց "Ինտեր": Պայմանագրի համաձայն 2011/12 մրցաշրջանից հետո "Ինտերն" իրավունք ունի գնել նրա տրանսֆերը:

2011թ. նոյեմբերի 6-ին Անդրեան իր առաջին խաղն անցկացրեց "Ինտերի" կազմում "Ջենովայի" դեմ խաղում:

2012թ. հունվարի 19-ին իտալացի կիսապաշտպանը արդեն Իտալիայի Գավաթի "Ինտեր" - "Ջենովա" խաղում դարձավ գոլի հեղինակ, որը թույլ տվեց "Ինտերին" հաղթել 2:1 հաշվով:
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz