a

Դեյան Ստանկովիչ

(սերբ. Дејан Станковић / Dejan Stanković)


Ծնվել է՝ 11 սեպտեմբերի 1978, Բելգրադ , Սերբիա
Խաղային դիրքը՝ կիսապաշտպան
Համարը՝ 5
Մականունը՝ il Drago

Դեյան Ստանկովիչն իր կարիերան սկսել է Հարավսլավիայի ՛՛Ցրվենա Զվեզդա՛՛ ակումբում , որի կազմում հանդես է եկել 1994-1998 թվականներին: Այդ տարիների ընթացքում ակումբի կազմում անցկացրել է 85 հանդիպում և դարձել 30 գոլի հեղինակ:
1998 թվականին ամռանը 20- ամյա Դեյանիը տեղափոխվեց իտալական Լացիո, տարնսֆերի գումարը կազմեց £7.5 (մոտ 9 եվրո): Այստեղ նա իր դեբյուտային խաղում՝ 1998 թվականի սեպտեմբերի 13-ին, Պիաչենցայի դեմ, խփեց Ա Սերիայի իր առաջին գոլը: Լացիոյում անցկացրած 3.5 հիանալի տարիներից հետո 2004 թվականի փետրվարին տեղափոխվեց Ինտեր:
2003/04 մրցաշրջանը Ստանկովիչը սկսեց Լացիոյի կազմում, սակայն այդ տարի Լացիոն արդեն լուրջ ֆինանսակն խնդիրներ ուներ և պարզ էր, որ շատ խաղացողներ կլքեն ակումը, այդ թվում նաև Ստանկովիչը: Երիտասարդ կիսապաշտպանի համար պայքարի մեջ մտած եվրոպական ամենահզոր ակումբները: Այս պայքարում ֆավորիտը համարվում էր Յուվենտուսը, և չնայած ակումբների մեջ արդեն նախնական համաձայանություն կար, սակայն վերջ ի վերջո Ստանկովիչը ընտրեց Ինտերը: Ինտերը Լացիոյին վճարեց 4 միլլիոն եվրո և Գորան Պանդևի իրավունքների 50%-ը:
Իր առաջին խաղը Ինտերի կազմում անցկացրել է 2004 թ-ի հունվարին Ա Սերիայի Սիենայի դեմ տնային խաղում, որն ավարտվեց խոշոր՝ 4-0 հաշվով:
2004 թ-ի փետրվարի 21-ին Դեկին իր առաջին գոլը հեղինակեց Ներաձուրրիի կազմում, դա շատ գեղեցիկ գոլ էր, որը նա խփեց տուգանային հարվածից Դերբի Դելլա Մադոննայում:
Ինտերի կազմում անցկացրել է 317 հանդիպում և դարձել 41 գոլի հեղինակ:

Ազգային հավաքականի կազմում սկսել է խաղալ 1998 թվականից: Իր դեբյուտային խաղում 1998 թվականի ապրիլի 22-ին Հարավային Ճապոնիայի հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ:
Աշխարհի 2010 թ.-ի առաջնության ժամանակ հունիսի 13-ին Գանայի դեմ անցկացված խաղում Ստանկովիչը համաշխարհային ռեկորդի հեղինակ դարձավ: Նա համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Աշխարհի 3 տարբեր առաջնություններին 3 տարբեր հավաքականների կազմում՝ Հարավսլավիայի, Սերբիա և Չերնոգորիայի, Սերբիայի:
2011 թվականի հոկտեմբերի 7-ին Ստանկովիչը Եվրո -2012-ի նախընտրական փուլի Սերբիա- Իտալիա խաղի ժամանակ անցկացրեց իր 100-րդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում:
Իսկ Եվրո 2012-ի նախընտրական փուլի ավարտից հետո Սրբիայի հավաքականի ավագը հայտարարեց հավաքականի կազմում կարիերան ավարտելուց մասին:


Ձեռքբերումները՝

 Իտալիայի չեմպիոն՝ 2000, 2006, 2007, 2008, 2009, 2010
 Իտալիայի Գավաթի հաղթող՝ 2000, 2004, 2005, 2006, 2010, 2011
 Իտալիայի Սուպերգավաթի հաղթող՝ 1998, 2000, 2005, 2006, 2008, 2010
 Գավաթների Գավաթի հաղթող՝ 1999
 ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող՝ 1999
 Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ 2010
 Աշխարհի ակումբային առաջնության հաղթող՝ 2010
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz