Դիեգո Ֆորլան Կորասո Մարտին (Diego Forlán Corazo Martin)


Ծնվել է
` Մայիսի 19, 1979, Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Խաղային դիրքը
` հարձակվող
Համարը`
9
Մականունը
` Cachavacha

ՈՒրուգվայցի ֆուտբոլիստ, «Ինտեր» ֆուտբոլային ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող: Ֆորլանը երկու անգամ արժանացել է «Պիչիչի» մրցանակին և երկու անգամ ստացել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Նա նաև ճանաչվել է Հարավային Աֆրիկայում կայացած 2010 Աշխարհի գավաթի խաղարկության Լավագույն ֆուտբոլիստ:


Ֆորլանի պրոֆեսիոնալ կարիերայում առաջին ակումբը եղել է «Ինդեպենդիենտեն», որի հիմնական կազմում ֆուտբոլիստը իր նորամուտը նշել է 1998 թվականին: Չորս սեզոնների ընթացքում, Ֆորլանը անց է կացրել 77 խաղ և դարձել է 36 գոլի հեղինակ` գրավելով մի քանի եվրոպական ակումբների ուշադրությունը:
Արդյունքում, 2002 թվականի հունվարին Ֆորլանը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ» հետ: Նրա նախկին ակումբը ստացել է ավելի քան 6,9 միլիոն ֆունտ: Իր առաջին գոլը անգլիական ակումբի կազմում Ֆորլանը կարողացել է խփել միայն 2003 թվականի օգոստոսին, Չեմպիոնների Լիգայում, «Մաքաբիի» դեմ խաղում, սակայն մինչ այդ նա հասցրել էր նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Երբ 2004-05 մրցաշրջանից առաջ «մանկունյանցիները» պայմանագիր ստորագրեցին Ուեյն Ռունիի հետ, պարզ դարձավ, որ Ֆորլանը կդիտվի որպես պահեստային խաղացող, և հարձակվողը որոշեց հեռանալ ակումբից: Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, Պրեմիեր լիգայում նա խաղացել է 63 խաղ` դառնալով 10 գոլի հեղինակ:
2004-05 մրցաշրջանը ուրուգվայցին սկսվել է «Վիլյառեալ» ակումբում և արդյունքում նա դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն (25 գոլ) և ստացել է «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ: Անցկացնելով երեք մրցաշրջան «Վիլյառեալում» (106 հանդիպում - 54 գոլ), Ֆորլանը դարձավ թիմի իսկական առաջատարը` հայտնվելով մի քանի անգլիական ակումբների հետաքրքրության ոլորտում: «Արսենալը», «Լիվերպուլը» և «Աստոն Վիլլան» հարձակվողի համար առաջարկում էին 15 միլլիոն ֆունտ, բայց նա որոշեց մնալ Իսպանիայում:
2007-08 մրցաշրջանից առաջ Ֆորլանը միացավ «Ատլետիկո Մադրիդին», նրա համար վճարելով 21 միլլիոն եվրո:
2010 թվականի Մայիսի 12-ին, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչում դառնալով երկու գոլի հեղինակ, նա հաղթանակ բերեց «Ատլետիկո Մադրիդին» և ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական Ֆորլանը հրավիրվել է 2002 թվականին և մասնակցել է Ճապոնիայում և Կորեայում անցկացված 2002 Աշխարհի գավաթին և խփել է 1 գոլ (Սենեգալի հետ խաղում), սակայն Ուրուգվայի ազգային թիմը գրավեց երրորդ տեղը խմբում և դուրս մնաց հետագա պայքարից:
2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի առաջնությում, Ֆորլանը խփեց այդ մրցաշարում ուրուգվայցիների առաջին երկու գնդակները ` նախ հեռահար հարվածով բացելով խաղի հաշիվը դաշտի տերերի դեմ խաղում, իսկ հետո կրկնապատկել է հաշիվը` իրացնելով 11-մետրանոց հարվածը: 1/4 եզրափակչում Ֆորլանը խփեց իր երրորդ գոլը` տուգանային հարվածից գրավելով Գանայի հավաքականի դարպասը: Ֆորլանը աչքի ընկավ նաև Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում` հեռահար կրակոցով հավասարեցնելով հաշիվը (1-1): Սակայն վերջնական արդյունքում ուրուգվայցիները պարտվեցին (2-3): Ֆորլանը վնասվածքի պատճառով փոխարինվեց 84 րոպեին, երբ հաշիվը 1-3 էր: Երրորդ տեղի համար խաղում Ուրուգվայը զիջեց Գերմանիային 2:3 հաշվով: Այդ խաղում Ֆորլանը խփեց իր թիմի երկրորդ գոլը: Առաջնության արդյունքներով Ֆորլանը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ` հավաքելով 23.4% ձայն:

2011թ. օգոստոսի 29-ին Ֆորլանը 2 տարվա պայմանագիր կնքեց "Ինտերի" հետ: Իր առաջին խաղը թիմի կազմում անցկացրել է 2011թ. սեպտեմբերի 11-ին: 2011/12 մրցաշրջանի ընթացքում "Ինտերի" կազմում դեռևս անցկացրել է 14 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ:

Նվաճումներ


Թիմային


«Մանչեսթեր Յունայթեդ»

- Անգլիայի չեմպիոն: 2003
- Անգլիայի սուպերգավաթ: 2003
- Անգլիայի գավաթ: 2004

«Վիլյառեալ»

- Ինտերտոտոյի գավաթ: 2004

«Ատլետիկո Մադրիդ»

- ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա: 2010
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ: 2010

Ուրուգվայի հավաքական

- Ամերիկայի գավաթ 2004: 3-րդ տեղ
- Ամերիկայի գավաթ 2007: 4-րդ տեղ
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010: 4-րդ տեղ
- Ամերիկայի գավաթ 2011: Չեմպիոն

Անձնական

- Ուրուգվայի տարվա ֆուտբոլիստ` 2002, 2003, 2005, 2007, 2008, 2009, 2010
- Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու: 2005, 2009
- «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ: 2005, 2009
- Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 2010
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz