Ջամպաոլո Պացցինի

Ծնվել է 1984թ. օգոստոսի 2-ին Պեշա, Տոսկանա, Իտալիա
Խաղային դիրքը` հարձակվող
Մականունը` Պացցո(Pazzo)
Համարը` 7

Մինչև 2005թ.-ը Պացցինին խաղացել է Բերգամոյում, տեղի "Ատալանտայի" կազմում, հենց այստեղ էլ նրն նկատեցին իտալական շատ ակումբներ: Նա ստացել է ֆուտբոլային Օսկար, որպես տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ 2003/2004 թ.-ին, շրջանցելով Միրկո Բուչինիչին:
2005թ.-ի հունվարին Պացցինին տեղափոխվել է Ֆլորենցիա և խաղացել է տեղի "Ֆիորենտինայի" կազմում: Նրա այս տրանսֆերը կազմել է 6.5մլն եվրո: Այդ մրցաշրջանում նա անցկացրեց 14 խաղ և խփեց 3 գոլ:
Սակայն "Ֆիորենտինայի" կազմում նա այդպես էլ չկարողացավ դառնալ հիմնական կազմի խաղացող, այդ պատճառով 2009թ.-ին տեղափոխվեց "Սամպդորիա": Այստեղ նա միանգամից տեղ գտավ հիմնական կազմում, հարձակվողական զույգ կազմելով Անտոնիա Կասսանոյի հետ: Իր առաջին գոլը "Սամպդորիայի" կազմում խփեց ադրեն 3րդ խաղում "Կիևոյի" դարպասը:
2008/2009 մրցաշրջանի ընթացքում "Սամպդորիայի" կազմում խաղաց 19 խաղ և դարձավ 11 գոլի հեղինակ:

2011թ հունվարի "Ինտերը" պայմանագիր կնքեց Պացցինիի հետ: Նրա տրանսֆերը կազմեց 12մլն եվրո, գումարած Բիաբիանին:
2010/2011թ. Ա Սերիայում անցկացրեց 17 խաղ և խփեց 11 գոլ:

2011/2012թ.-ի ընթացքում դեռևս դարձել է 5 գոլի հեղինակ:
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz