Կրիստիան Կիվու (ռում. Cristian Chivu )


Ծնվել է՝ 26 հոկտեմբերի 1980, Ռեշիցա, Ռումինիա
Խաղային դիրքը՝ պաշտպան
Համարը՝ 26
Մականունը՝ Տանկիստ

Իր պրոֆեսիոնալ կարիերան Կիվուն սկսել է իր հարազար քաղաքի ակումբում՝ ‘‘Ռեշիցայում’’ 1996 թվականին, իսկ 1998 թ.-ին տեղափոխվել է Կրայովիի ‘‘Ունիվերսիտատե’’: Այնտեղ նրան նկատեցին Նիդեռլանդական ուժեղագույն ակումբներից մեկը՝ Ամստերդամի Այաքսը և նրա հետ պայմանագիր կնքեցին 1999 թ-ին:

Այաքսի կազմում Կրիստիանը նշանակալի հաջողությունների հասավ՝ խաղալով ձախ պաշտպանի դիրքում: 2001 թ.-ին թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Կիվուին նշանակեց թիմի ավագ: Նրա ավագ լինելու ժամանակահատվածում Այաքսը Նիդեռլանդների առաջնության առաջատարն էր և հասավ նաև Չեմպիոնների Լիգայի քարրորդ եզրափակիչ 2002-ին: Այաքսի Կազմում Կիվուն անցկացրեց 107 հանդիպում և դարձավ 13 գոլի հեղինակ:

2003 թ.-ին ռումինացի պաշտպանը տեղափոխվեց իտալական Ռոմա: Այս տրանսֆերի արժեքը Ռոմայի համար կազմեց 21 միլլիոն եվրո: Ռոմայի կազմում Կիվուն հանդես եկավ մինչ 2007 թ.-ը՝ անցկացնելով 85 հանդիպում և խփլով 6 գնդակ:

2007 թ.-ի հուլիսի 27-ին Կիվուն 5 տարվա պայմանագիր կնքեց Ինտերի հետ, տրանսֆերն արժեցավ 16 միլլիոն եվրո, բացի այդ Ռոման ստացավ Իտալիայի երիտասարդական թիմի պաշտպան Մարկո Անդրեոլլիին:

2012 թ-ին Ինտերը երկարաձգեց պայմանագիրը Կիվուի հետ երկու տարով և երրորդ տարվա հնարավորությամբ: Ընդհանուր առմամբ Ինտերի կազմում մինչ 2012/13 մրցաշրջանը անցկացրել է 105 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:

2010 թ-ի հունվարի 6-ին Կիևոյի դեմ խաղում գլխի ծանր վնասվացք ստացավ՝ Կիևոյի հարձակվող Սերժո Պելլիսսեի հետ օդային պայքարում: Խաղից անմիջապես հետո Կիվուն հոսպիտալացվեց և Վերոնայի հիվանդանոցում նրա հաջող վիրահատեցին: Այդ վնասվացքից հետո Կիվուն ստիպված է խաղալ հատուկ պաշտպանից սաղավարտով:

Ռումինիայի ազգային հավաքականի կազմում Կիվուն իր նորամուտը նշել է 1999 թ.-ին Կիպրոսի հավաքականի դեմ խաղում: Այդ ժամանակվանից դարձել է հավաքականի առաջատարներից մեկը: 2011 թ-ի մայիսին Կիվուն հայտարարեց, որ ավարտում է ելույթները հավաքականի կազմում: Նրա վերջին խաղը Ռումինիայի կազմում տեղի է ունեցել 2010 թ-ի նոյեմբերի 17-ին՝ Իտալիայի դեմ (1:1):

Ձեռքբերումները

- Ռումինիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2000, 2002, 2009, 2010
- Նիդեռլանդների չեմպիոն՝ 2001/02
- Նիդեռլանդների Գավաթի հաղթող՝ 1999, 2002
- Նիդեռլանդների Սուպերգավաթի հաղթող՝ 2002
- Իտալիայի չեմպիոն՝ 2007/08, 2008/09, 2009/10
- Իտալիայի Գավաթի հաղթող՝ 2007, 2010, 2011
- ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների Լիգայի հաղթող՝ 2009/10
- Իտալիայի Սուպերգավաթի հաղթող՝ 2010
- Աշխարհի ակումբայի առաջնության հաղթող՝ 2010
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz