Մաուրո Էմանուել Իկարդի Ռիվերո

 
(իսպ.Mauro Emanuel Icardi Rivero)

Ծնվել է` 19 փետրվարի 1993, Ռոսարիո, Արգենտինա
Խաղային դիրքը` հարձակվող
Համարը` 9

Իկարդին ծնվել է արգենտինական Ռոսարիո քաղաքում, սակայն 6 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա: 2001թ-ին Մաուրոն սկսել է հանդես գալ տեղական ՛՛Վեսինարիո՛՛ երիտասարդական ակումբում, որի կազմում 7 տարիների ընթացքում խփել է 500-ից ավելի գոլ:

2008 թ.-ին Բարսելոնայի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: 2008/9 մրցաշրջանում տեղափոխվել է կատալոնական ակումբի մինչև 17 տարեկանների թիմ: Հաջորդ մրցաշրջանում նա արդեն հանդես էր գալիս մինչև 19 տարեկանների թիմում: Բարսելոնայում անցկացրած տարիներին Մաուրոն դարձել է թիմի լավագույն ռմբարկու, հաղթել է առաջնությունը, Գավաթը  և երիտասարդական Չեմպիոնների Լիգան 2010-ին:

2011թ-ի հունվարին Իկարդին տեղափոխվեց Սամպդորիա՝ վարձավճարային հիմունքներով և գնման իրավունքով: Կես մրցաշրջան ակումբի երիտասարդական թիմում անցկացնելով՝ Մաուրոն խփել է 19 գնդակ և դարձել է առաջնության լավագույն ռմբարկու:

2012թ-ի ամռանը Սամպդորիան օգտվեց գնման իրավունքից և ձեռք բերեց երիտասարդ հարձակվողի տրանսֆերը 400 հազար եվրոյով:

2012/13 մրցաշրջանում Սամդորիայի կազմում 33 հանդիպում է անցկացրել և 11 գոլի հեղինակ է դարձել:

2013-ի ամռանը Ինտերը պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլիստի իրավունքների կեսի ձեռք բերման մասին:
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz