Մատեո Կովաչիչ

Ամբողջական անունը`
Mateo Kovačić
Ծնվել է` 6 մայիսի 1994, Լինց, Անվստիա
Խաղային դիրքը` կիսապաշտպան/ հարձակվողական ոճի կիսապաշտպան
Համարը` 10

Մատեոն ծնվել է բոսնիացի խորվաթների ընտանիքում, ովքեր Ավստրիա են տեղափոխվել 1991-ին, որտեղ էլ 1994 թվականին ծնվել է Կովաչիչը: Իր կարիերան սկսել է Լինցի ъьԼԱՍԿъь թիմում: 13 տարեկան հասակում տաղանդավոր երիտասարդին նկատում են մի շատք մեծ ակումբների սկաուտներ, սակայն նրա ընտանիքը որոշում է տեղափոխվել Զագրեբ, որտեղ Մատեոն ընդունվում է տեղի Դինամոյի ֆուտբոլային ակադեմիա: Հանդես գալով ակումբի երիտասարդական թիմում` 2009-ին Մատեոն ոտքի կոտրվածք ստացավ: Վերականգնումը տևեց մոտ մեկ տարի: 2010-ի մայիսի 31-ին 'Սպլիտի' դեմ խաղում նա առաջին անգամ վնասվածքից հետո դուրս եկավ խաղադաշտ: Նույն տարում նա սկսեց մարզվել Դինամոյի առաջին թիմի հետ, սակայն դեռ հանդես էր գալիս երիտասարդականում: 2010 - ի  նոյեմբերի 20-ին իր առաջին հանդիպումն անցկացրեց Զագրեբի Դինամոյի կազմում և հենց այս խաղում փխեց Խորվաթիայի առաջնության իր առաջին գոլը: Խփելով իր գոլը 16 տարեկան և 198 օրեկանում
` նա դարձավ Խորվաթիայի առաջնության պատմության մեջ ամենաերիտասարդ գոլի հեղինակը: 2011-ի դեկտեմբերի щ-ին Չեմպիոնների Լիգայի ֆրանսիական Լիոնի դեմ խաղում Կովաչիչը գոլի խփեց և դարձավ առաջնության ամեներիտասարդ գոլի հեղինակը:

2013թ.-ի հունվարի 31-ին Կովաչիչը տեղափոխվեց Ինտեր: Նա ակումբում ստացավ 10 համարի մարզաշապիկը: Փետրվարի з-ին, Սիենայի դեմ խաղում իր դեբյուտը նշեց Ա Սերիայում: Փետրվարի 15-ին իր առաջին հանդիպումն անցկացրեց նաև Եվրոպա Լիգայում` Կլուժի դեմ խաղում, որտեղ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: 

2012/13 մրցաշրջանում Ինտերի կազմում անցկացրեց 13 հանդիպում:

2013 թվականից հրավիրվել է Խորվաթիայի ազգային հավաքական, որի կազմում իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է մարտի 22-ին` Սերբիայի հավաքականի դեմ:

Ձեռքբերումներ

Խորվաթիայի չեմպիոն` 2010/11
Խորվաթիայի չեմպիոն` 2011/12
Խորվաթիայի Գավաթի խաղթող`  2010/11
Խորվաթիայի Գավաթի հաղթող` 2011/12  
Խորվաթիայի տարվա հույս` 2011
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz