Մատիաս Ագուստին Սիլվեստրե (իսպ. Matías Agustín Silvestre)

Ծնվել է՝ 25 սեպտեմբերի 1984, Մերսեդես, Արգենտինա
Խաղային դիրքը՝ կենտրոնական պաշտպան
Համարը՝ 6
Մատիաս Սիլվեստրեն ՛՛Մերսեդես՛՛ և ՛՛Բոկա Խունյորս՛՛ ակումբների սան է: Իր կարիերան սկսել է ՛՛Բոկայում՛՛, 2003 թվականի մարտի 23-ին կայացել է նրա դեբյուտը ակումբի կազմում Արգենտինայի առաջնության ՛՛Լանուսի՛՛ հետ խաղում, որտեղ ՛՛Բոկան՛՛ հաղթեց 3:1 հաշվով: Ակումբի կազմում անցկացրել է 63 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ:

2008 թվակաի հունվարի 28-ին Սիլվեստրեն տեղափոխվեց իտալական ՛՛Կատանիա՛՛, վարձավճարային հիմունքներով: Առաջին կես տարին անհաջող էին, թիմի մարզիչ Սիլվիո Բալդինին նրան չէր վստահում, և նա այդ տարի անցկացրեց 11 խաղ, որոնցից 6-ը փոխարինման է դուրս եկել: Չնայած դրան ակումբի ղեկավարությունը գնեց նրա տրանսֆերը 1.5 միլլիոն եվրոյով: Երբ Վալտեր Ձենգան դարձավ ՛՛Կատանիայի՛՛ գլխավոր մարզիչը Սիլվեստրեն միանգամից հայտնվեց դարձավ հիմնական կազմի խաղացող: ՛՛Կատանիայի՛՛ կազմում անցկացրել է 118 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ:

2011 թվականի օգոստոսի 9-ին նա տեղափոխվեց ՛՛Պալերմո՛՛ 7.3 միլլիոնով, այս ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում և հեղինակել 5 գնդակ:

2012 թվականի հուլիսի 6-ին Մատիաս Սիլվեստրեն պաշտոնապես տեղափոխվեց Ինտեր՝ վարձավճարային հիմունքներով:

Ձեռքբերումները


- Արգենտինայի Չեմպիոն՝ 2003, 2005, 2006
- Հարավային Ամերիկայի Գավաթի հաղթող՝ 2004, 2005
- Հարավային Ամերիկայի Սուպերգավաթի հաղթող՝ 2005, 2006
- Լիբերտադորասի Գավաթի հաղթող՝ 2007

 

 

Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz