Մասսիմո Մորատտի |
Մասսիմո Մորատտին ծնվել է 1945թ. մայիսի 16-ին Բոսկո-Կիեզանուովայում (Վերոնա, Իտալիա): Խոշոր իտալացի նավթարդյունահանող է, իր հոր` Անջելո Մորատտիի հիմնած "Saras S.p.A" ընկերության համասեփականատերը, "Ինտերնազիոնալե" ֆուտբոլային ակումբի սեփականատեր և նախագահ (1995-2004, 2006-ից ): Մասսիմո Մորատտին իտալացի գործարար, "Ինտերի" "Ոսկե ժամանակաշրջանի" (1955-1968) նախագահ` Անջելո Մորատտիի չորրորդ որդին է: Ամուսնացած է Էմիլի Բոսսիի հետ և ունի հինգ երեխա: Ընդհանուր առմամբ Մորատտիի գործունեությունը, որպես "Ինտերի" նախագահ միանշանակ գնահատել հնարավոր չէ: Մի կողմից նա համար առաջին երկրպագուն է և անմոռաց սիրահարված է իր թիմին: Նա երբեք ոչինչ չի խնայել թիմի համար: Նրա շնորհիվ թիմում խաղացել են համաշխարհային շատ աստղեր` Ռոնալդո, Ադրիանո, Կրիստիան Վիերի, Ֆիգու, Վերոն և շատ ուրիշներ: Բայց մյուս կողմից նրա գործողությունները դիտվում էին որպես ոչ պրոֆեսիոնալ: Խաղացողներին ձեռք բերելը ցանկացած գնով շատ քաոսային էր դիտվում: 1995թ-ից "Ինտերում" ներդրվել է 700-ից 900 մլն եվրո: Երբեմն գնվում էին խաղացողներ, ովքեր ընդհանրապես հարմար չէին թիմին, և ընդհակառակը, վաճառվում էին խաղացողներ, ովքեր բավականին հաջող էին հանդես գալիս նոր թիմում: Ինչպես նաև, շատ հաճախ Մորատտիին չէր հաջողվում աշխատել մարզիչների հետ: Հաջողությունները, ինչպիսին Մանչինին և Մոուրինիոն էին, ուղեկցվում են նաև անհաջողություններով, ինպես Լիպպին և Կուպերը: |
Մասսիմո Մորատտիի ղեկավարության ժամանակ Ինտերը դարձել է`
- ՈւԵՖԱ-ի գավաթի հաղթող` 1998 |
- Իտալիայի հնգակի չեմպիոն` 2006, 2007, 2008, 2009, 2010 |
- Իտալիայի գավաթի հաղթող` 2005, 2006, 2010 |
- Իտալիայի սուպերգավաթի` 2005, 2006, 2008 |
- Չեմպիոնների Լիգայի հաղթող` 2010 |