Ռոդրիգո Սեբաստիան Պալասիո

(իսպ. Rodrigo Sebastián Palacio)


Ծնվել է` 1982թ. փետրվարի 5, Բայա-Բլանկա, Արգենտինա
Խաղային դիրքը` հարձակվող
Մականունը` La Joya(Գանձ)
Համարը` 8

Ինտերի և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ: Փոքր տարիքում Ռոդրիգոն խաղացել է իր հայրենի քաղաքի "Բելյա Վիստա" թիմում, իսկ 2002թ-ին տեղափոխվել է "Ուրական /Տրես-Արրոյս/" թիմ: Իսկ արդեն 2003թ-ին խաղացել է առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլաըին ակումբում` "Բանֆիլդում":

2005թ-ին Պալասիոին գնեց Արգենտինայի ուժեղագույն թիմերից մեկը` "Բոկա Խունիորսը": "Բոկայում" նա հրավիրվեց խաղալու Արգենտինայի հավաքականում, որի կազմում նրա դեբյուտը տեղի ունեցավ 2005թ-ի մարտին` Մեքսիկայի հավաքականի դեմ ընկերական խաղում:
"Բոկայի" կազմում Պալասիոն հաղթեց Ռեկոպան`2005,2006 և 2008 թվականներին, Հարավամերկյան Գավաթը` 2005-ին, դարձել է Արգենտինայի չեմպիոն` 2005, 2006, 2008:

2006թ-ին Պալասիոն մասնակցել է Գերմանիայում կյացած Աշխարհի առաջնությանը Արգենտինայի հավաքականի կազմում, որը դուրս մնաց 1/4 եզրափակչից:

2007թ-ին Պալասիոն հավաքականի կազմում հաղթեց Լիբերտադորասի գավաթը և հասավ մինչև Ամերիկայի Գավաթի եզրափակիչ, որտեղ Արգենտինան զիջեց Բրազիլիայի հավաքականին:

2009թ-ի հուլիսին Ռոդրիգոն 4 տարվա պայմանագիր ստորագրեց իտալական "Ջենովայի" հետ, որը նրա տրանսֆերի համար վճարեց 5 մլն դոլլար: Իր առաջին խաղը Ա Սերիայում անցկացրել է 2009թ-ի օգոստոսի 23-ին "Ռոմայի" դեմ խաղում /3:2/:
2011թ-ի փետրվարի 20-ին "Ռոմայի" դեմ տնային խաղում նրա թիմը պարտվելով 0:3 հաշվով, կարողացավ հաղթանակ տանել, ընդ որում Պալասիոն խփեց 2 գնդակ և 2 գոլային փոխանցում կատարեց:
2011թ-ի սեպտեմբերի 2-ին ֆուտբոլիստը երկարաձգեց իր պայմանագիրը "Ջենովայի" հետ մինչև 2014թ-ի հունիսի 30-ը:

2012թ-ի մայիսի 22-ին "Ջենովայի" նախագահ Էնրիկո Պրեցիոզին հաստատեց Պալսիոյի Ինտեր տեղափոխվելու փաստը:
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz