Մացցարին իր մարզչական կարիերան սկսել է Բոլոնյայում, որտեղ աշխատել է որպես մարզչի օգնական, այնուհետև նաև Նապոլիում, որպես գլխավոր մարզիչ Ուլիվյերիի օգնական:
1999-ին Մացցարին սկսել է ինքնուրույն մարզչական կարիերան` գլխավորելով Բոլոնյայի երիտասարդական թիմը: 2001-ին նա գլխավորեց Սերիա C2-ի թիմերից մեկը` «Աչիրեալեն»: Այնուհետև մարզել է C1 Սերիայի «Պոստեյզե» ակումբը: Մեկ ատրի անց նա արդեն աշխատում էր Բ Սերիայում` մարզելով «Լիվորնոն», որին երրորդ տեղով կարողացավ դուրս բերել Ա Սերիա, որը տեղի էր ունեցել առաջին անգամ 1949 թվականից հետո: Սակայն այս ակումբում Մացցարին չմնաց, այլ գլխավորեց «Ռեջինան», որի հետ з մրցաշրջան անցկացրեց: «Ռեջինայում» աշխատելու տարիներին Մացցարին օգնեց թիմին մնալ Ա Սերիայում, ավելին 2006-ի Կալչոպոլիից հետո թիմը մրցաշրջանը սկսեց -11 միավորով, սակայն մարզչին հաջողվեց թիմին պահել ուժեղագույնների պայքարում: Այս արդյունքի շնորհիվ Մացցարին ստացավ Ռոջիո դի Կալաբրիա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
2007-ին Մացցարին պայմանագիր կնքեց Սամպդորիայի հետ, որի հետ առաջին մրցաշրջանում թիմը գրավեց 6-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցել Եվրոպա Լիգային:
2009-ի հոկտեմբերին «Նապոլին»` փոխարինելով պաշտոնանկ արված Ռոբերտո Դոնադոնիին: Նրա գլխավորությամբ «Նապոլին» 13 խաղյա անպարտելի շարք անցկացրեց, այդ թվում առաջնության և Գավաթի խաղեր, որն ավարտվում է «Յուվենթուսի» դեմ խաղում պարտությամբ: Մրցաշրջանի ավարտին թիմը գրավեց 6-րդ հորիզոնականը: 2010/11 մրցաշրջանում Մացցարիի «Նապոլին» գրավեց з-րդ հորիզենականը և իրավունք ստացավ մանսակցելու Չեմպիոնների Լիգային: 2012/13 մրցաշրջանում թիմը դարձավ Իտալիայի փոխչեմպիոն: 2013-ի մայիսի 20-ին Մացցարին հայտարերց ակումբից հեռանալու մասին:
2013 -ի մաիսի 24-ին Մացցարին երկու տարվա պայմանագիր կնքեց «Ինտերի» հետ:
Մարզչական ձեռքբերումները`
Իտալիայի գավաթ` 2012