Խավիեր Ադելմար Զանետտի(esp. Javier Adelmar Zanetti) ծնվել է 1973թ. օգոստոսի 10-ին Բուենոս-Այրեսում, Արգենտինա: Հանրահայտ արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան և կիսապաշտպան: Միլանյան "Ինտերի" ավագն է և Արգենտինայի հավաքականի նախկին ավագը: Մականունը` Պուպի, El Capitano:

1995թ. Զանետտին տեղափոխվեց իտալանակ "Ինտերնացիոնալե": Դա նոր նախագահ Մասսիմո Մորատտիի առաջին ձեռքբերումն էր: Այդ ժամանակվանից Զանետտիին վիճակված էր դառնալ "Ինտերի" պատմության ամենահարգված և վաստակավոր խաղացողներից մեկը:

Զանետտիի առաջին խաղը "Ինտերի" կազմում տեղի է ունեցել 1995թ. օգոստոսի 27-ին "Վիչենցեի" հետ խաղում:

1999թ.-ին ընդունեց "Ինտերի" ավագի թևկապը Ջուզեպպե Բերգոմիի ձեռքից:

2010թ. ապրիլի 16-ին "Ինտեր"-"Յուվենտուս" /2:0/ խաղը դարձավ Խավիերի 500-րդ խաղը Ա Սերիայում: Նա դարձավ առաջին օտարերկրյա ֆուտբոլիստը, ով խաղացել է 500-ից ավելի խաղ Ա Սերիայում:

2010թ. մայիսի 22-ին Չեմպիոնների Լիգայի 2009/10 եզրափակչի ժամանակ, որտեղ "Ինտերը" հաղթեց Մյունխենի "Բավարիային" /2:0/, Զանետտին 700-րդ անգամ խաղաց "Ինտերի" կազմում, բոլոր մրցաշարերում: 36-ամյա Զանետտին, որպես Ներաձուրրիի ավագ, այդ հաղթական խաղում առաջինը գլխավերևում պահեց Չեմպիոնների Գավաթը, որն "Ինտերը" առաջին անգամ հաղթեց 45 տարվա ընթացքում:

2011թ.-ի հունվարի 15-ին Զանետտին անցկացրեց 519-րդ խաղը Ա Սերիայում, այս ցուցանիշով հասնելով ակումբի ռեկորդակիր Ջուզեպպե Բերգոմեին:

2011թ.-ի դեկտեմբերի 3-ին իտալիայի առաջնության "Ինտեր"-"Ուդինեզե" խաղի ժամանակ ստացավ 2 դեղին քարտ, այս հեռացումը դարձավ առաջինը 551 խաղերում, որ նա անցկացրել էր Ա Սերիայում "Ինտերի" կազմում:

Ձեռքբերումները


Արգենտինայի հավաքականի կազմում


Պանամերիկյան խաղերի հաղթող` Մար-դել-Պլատե 1995 Օլիմպիական խաղեր արծաթյա մեդալակիր`Ատալանտա 1996
Ամերիկայի Գավաթի եզրափակչի մասնակից`2004,2007
Կոնֆեդերացիայի Գավաթի եզրափակչի մասնակից`2005

Ակումբային."Ինտեր"


ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի հաղթող` 2009/2010
ՈւԵՖԱ-ի Գավաթի հաղթող` 1997/1998
Իտալիայի Չեմպիոն/5/` 2005/06, 2006/07, 2007/08, 2008/09, 2009/10
Իտալիայի Գավաթի հաղթող /4/` 2004/05, 2005/06, 2009/10, 2010/11
Իտալիայի Սուպերգավաթի հաղթող /4/`2005, 2006, 2008, 2010
Աշխարհի Ակումբային առաջնության հաղթող` 2010

Անձնական ձեռքբերումները


2010թ.-ի հունիսին լրագրողների քվեարկության արդյունքում ստացել է Գալետանո Շիրեայի անվան մրցանակ, որը շնորհվում է 30 տարեկանից մեծ ֆուտբոլիստներին, ում կարիերան կարելի է համարել "օրինակելի":
2010թ.-ի հոկտեմբերի 20-ին, անգլիական "Տոտտենհեմ Հոթսպուրի" դարպասը գոլ խփելով, նա դարձավ տարիքով ամենամեծ ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների Լիգայում գոլ է խփել:


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz