Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Ա Սերիա. Ինտեր 3 - 1 Կիևո (վիդեո)
10.02.2013, 20:56


Ինտեր 3 - 1 Կիևո

Գոլերը` Կասսանո 2', Ռիգոնի 21', Ռանոկկիա 26', Միլիտո 50'


Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում միլանյան Ինտերը սեփական հարկի տակ ընդունել էր Կիևոյին: Վերջին շրջանում միլանցիները ծանր ժամանակահատված են ապրում, և այս խաղը հոգեբանական առումով շատ կարևոր էր թիմի համար: 

Առաջին խաղակեսի հենց առաջին րոպեները շատ լավ դասավորվեցին միլանցիների համար, Անտոնիո Կասսանոն 2-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը(1-0): Սակայն Կիևոյի խաղացողները միանգամից հասկացնել տվեցին, որ չեն պատրաստվում հանձնվել, և դա տվեց իր արդյունքը, Կիևոյի ավագ Ռիգոնին գլխի հարվածով հաշվի հավասարակշռությունը վերականգնեց(1-1): 5 րոպե անց Կասսանոյի անկյունայի իրացումից հետո գեղեցիկ գլխի հարվածով Անդրեա Ռաոնկկիան առաջ մղեց իր թիմին(2-1):

Երկորդ խաղակեսում շատ վտանգավոր պահեր ստեղեծցին ներաձուրիները մրցակցի դարպասի մոտ, սակայն օգտվեցին միայն մեկից, Դիեգո Միլիտոն իր վերադարձը նշեց գոլով(3-1):

Այպիսով Ինտերը կարևոր հաղթանակ է տանում և շարունակում է պայքարել բարձրագույն տեղերի համար:


Թիմերի մեկնարկային կազմերը՝ 

Ինտեր. 1 Հանդանովիչ, 4 Զանետտի, 23 Ռանոկկիա, 40 Ժուան Ժեսուս, 55 Նագատոմո, 19 Կամբիասսո, 17 Կուզմանովիչ, 21 Գարգանո, 8 Պալասիո, 22 Միլիտո, 99 Կասսանո.
Պահեստայիններ. 27 Բելեչ, 30 Կարրիսո, 5 Ստանկովիչ, 6 Սիլվեստրե, 7 Սկելոտտո, 11 Ալվարես, 18 Ռոկկի, 31 Պերեյրա, 42 Ջոնատան
Մարզիչ. Անդրեա Ստրամաչչիոնի

Կիևո Վերոնա. 1 Պուջիոնի, 7 Սեյմուր, 3 Անդրեոլլի, 2 Դայնելլի, 51 Աչերբի, 13 Յոկիչ, 14 Կոֆիե, 16 Ռիգոնի, 56 Հետեմայ, 43 Պոլոսկի, 77 Տերեաու.
Պահեստայիններ. 18 Սկուցցի, 88 Ույկանի, 4 Սպիրոպուլոս, 10 Լուչիանո, 12 Սեզար, 17 Սամպիրիսի, 21 Ֆրեյ, 25 Վացեկ, 26 Ֆարկաշ, 27 Հաուկե, 31 Պելլիսսիեր, 33 Պապպ.
Մարզիչ. Էուխենիո Կորինի

Գլխավոր մրցավար` Մարկո Գուիդա



Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1494 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Saqo_Interista   (11.02.2013 18:49) [Материал]
shnorhavor... ay esi en hijn Interner uraaaaa v

3 Adriano   (11.02.2013 15:26) [Материал]
Super Inter petqa 4-3-3 kam 4-3-1-2 xaxal tenc lava

2 ashxen91   (11.02.2013 03:35) [Материал]
shnorhavorum em boloris!! husov em esorvanic ksksven haxtakan eluytnery!!!! Forza Inteeeeerr!!!!! 106 106

1 JuveMilanZerotituli   (11.02.2013 02:50) [Материал]
shnorhavor haxtanaki kapakcutyamb,bayc meka eli xax chkar,baxti bermab haxtecinq,incheve SHNOHAVORRRRRRRRRRR INTERS

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz