Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Ա Սերիա. Ինտեր 3 - 4 Ատալանտա (վիդեո)
07.04.2013, 17:57


Ինտեր 3 - 4 Ատալանտա

Գոլերը43′ Ռոկկի, 55′ Բոնավենտուրա, 57′ և 61′ Ալվարես, 65′ (11մ)., 71′ և 77′ Դենիս

Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում միլանյան Ինտերը սեփական հարկի տակ ընդունել էր Ատալանտային: Անդրեա Ստրամաչչիոնին այս խաղից առաջ հայտնվել էր շատ ծանր դրության մեջ, հարձակման գծում իր տրամադրության տակ էր միայն Տոմազզո Ռոկին և Անտոնիո Կասսանոն, իսկ թիմի լավագույն ռմբարկուներ` Պալասիոն և Միլիտոն վնասվածքներ ունեն, վերջինս մինչ տարվա վերջ կմնա խաղադաշտից դուրս:

Առաջին խաղակեսում թիմերը առաջին 20 րոպեները փորձում էին հնարավորինս քիչ չսխալվել և հետախուզական խաղ էր ընթանում: Առաջին վտանգավոր հարվածը եղավ միայն խաղակեսի միջնամասում, երբ Գուարինը տուգանայինից սպառնաց Ատալանտայի դարպասապահ Պոլիտոյին: Ահա քիչ անց Ինտերի վնասվածքներ ստացած ֆուտբոլիստների թիվը ավելանում է և այն դիրքում, որտեղ Ստրամաչչիոնի շատ քիչ ընտրություն ունի, Անտոնիո Կասսանոն մկանային խնդիրների պատճառով փոխարինվեց Ալվարեսով: Ինտերը մնաց մեկ հարձակվողով: Այս սև ժամանակաշրջանը շարունակվում է Ինտերի համար, վնասվածքները վնասվածքների ետևից: Տոմազզո Ռոկին, Ինտերի վերջին հույսը արդարացնում է իրեն, 44-րդ րոպեին անկյունայինի փոխանցումից հետո կարողանում է առաջ մղել իր թիմին(1-0):

Իսկ ահա երկրորդ խաղակեսում իսկական գոլային հրավառություն եղավ: Նախ Ատալանտային հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը 56րդ րոպեին, այնուհետև մեկ րոպե անց Ռիկին նորից առաջ մղեց Ինտերիստներին հաշվի մեջ(2-1): Ալվարեսը հինգ րոպե անց կարողացավ դուբլ ձևակերպել իր հաշվին(3-1): Կարծես թե ամեն իցնչ լավ էր ընթանում և Ինտերը կվաստակեր 3 միավոր, բայց խաղի մրցավարը անհասկանալի պատճառներով 11 մետրանոց նշանակեց տան տերերի դարպասին, որն իրացրեց Դենիսը(3-2): Նույն Դենիսը նախ 71-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ յոթ րոպե անց առաջ մղեց իր թիմին(3-4): Մնացած ժամանակահատվածում ներաձուրիներին չհաջողվեց փրկել խաղը:

Այսպիսով, Ինտերը կարելի է ասել, որ դուրս է մնում երրորդ հորիզոնականի համար պայքարից:

Պաշտոնական մեկնարկային կազմերը`

Ինտեր. 1 Հանդանովիչ, 23 Ռանոկկիա, 25 Սամուել, 40 Ժուան, 4 Զանետտի, 14 Գուարին, 10 Կովաչիչ, 19 Կամբիասսո, 31 Պերեյրա, 99 Կասսանո, 18 Ռոկկի
Պահեստայիններ. 27 Բելեչ, 30 Կարրիսո, 6 Սիլվեստրե, 7 Սկելոտտո, 11 Ալվարես, 17 Կուզմանովիչ, 24 Բենասսի, 28 Պասա, 45 Ֆորտե, 47 Կոլոմբի, 55 Նագատոմո
Մարզիչ. Անդրեա Ստրամաչչիոնի

Ատալանտա. 16 Պոլիտո, 2 Ստենդարդո, 5 Սկալոնի, 10 Բոնավենտուրա, 13 Կանինի, 17 Կարմոնա, 19 Դենիս, 21 Չիգարինի, 77 Ռայմոնդի, 83 Դել Գրոսսո, 88 Բիոնդինի
Պահեստայիններ. 78 Ֆրեցցոլինի, 7 Լիվայա, 8 Ռադովանովիչ, 9 Տրոիսի, 18 Ջորջի, 22 Կոնտինի, 23 Բրիենցա, 28 Բրիվիո, 32 Ֆերրի, 44 Կացցոլա, 91 Դե Լուկա, 99 Պարրա.
Մարզիչ. Ստեֆանո Կոլոնտուոնո

Մրցավար. Անդրեա Ջերվասոնի






Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1316 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 ashxen91   (08.04.2013 02:51) [Материал]
10 10 10 10

2 TELMANINTER   (08.04.2013 01:52) [Материал]
no no

1 TELMANINTER   (07.04.2013 23:04) [Материал]
es xax cka cem jogum

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz