Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Ա Սերիա. Կատանիա 2 - 3 Ինտեր (վիդեո)
03.03.2013, 17:46


Կատանիա 2 - 3 Ինտեր

Գոլերը՝ Բերգեսիո 7՛, Մարչեզե 19՛, Ալվարես 52՛, Պալասիո 70՛, 90՛

Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում միլանյան Ինտերը հյուրընկալվել էր մրցաշարային աղյուսակում համեմատաբար լավ դիրքերում գտնվող Կատանիային: Անդրեա Ստրամաչչիոնին այս խաղում մեկնարկային կազմում դուրս էր բերել Տոմազզո Ռոկիին, ով շատ հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս: 

Առաջին խաղակեսում Ինտերը շատ թույլ ֆուտբոլ էր ցուցադրում և շատ խայտառակ խաղ պաշտպանությնում, որի արդյունքում պատժվեց երկու անգամ: Նախ Ժուան Ժեսուսի կոպիտ սխալից հետո Բերգեսսիոն բացեց խաղի հաշվիը 7րդ րոպեին, իսկ 12 րոպե անց Կատանիայի ավագ Մարկեզեն գլխի հարվածով շատ ծանր իրավիճակի մեջ դրեց Ինտերին(2-0): Մնացած հատվածում Ինտերին ոչինչ չհաջողվեց անել և ոչ մի գոլային պահ չստեղծվեց Կատանիայի դարպասին:

Երկրորդ խաղակեսի հենց սկզբից Ստրամաչչիոնին խաղադաշտ դուրս բերես Պալասիոյին և Ստանկովիչին: Արգենտինացի հարձակվողը շատ ակտիվ մտավ խաղի մեջ և 10 րոպե անց նրա փոխանցումից հետո իր հայրենակից Ռիկին գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2-1: Կատանիան շատ վտանգավոր հակագրոհներ էր կազմակերպում, սակայն Հանդանովիչը իր բարձրության վրա էր: Խաղից 20 րոպե առաջ Պալասիոն արդեն ինքն է գրավում Կատանիայի դարպասը և հաշիվը հավասարեցնում: Արդեն իսկ խաղի հերոս Ռոդրիգո Պալասիոն, որն ամենուր էր դաշտի երկայնքով, խաղի ավելացրած 4-րդ րոպեին կարողացավ հաղթանակ բերել Ինտերին և ևս մեկ անգամ ապացուցելով իր կարևորությունը դաշտում(2-3):

Այսպիսով Ստրամաչչիոնիի Ինտերը այս դժվարին հաղթանակով հավասարվում է Լացիոյին և շարունակում պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար:

Թիմերի պաշտոնական մեկնարկային կազմերը՝

Կատանիա: 21 Անդուխար; 22 Ալվարես, 3 Սպոլլի, 5 Ռոլին, 12 Մարկեսե; 27 Բիագիանտի, 10 Լոդի; 13 Իսկո, 19 Կաստրո, 17 Գոմես; 9 Բերգեսսիո
Պահեստայիններ: 1 Ֆրիսոն, 2 Պոտենցա, 18 Աուգուստին, 4 Ալմիրոն, 8 Սկիակա, 24 Ռիկիուտի, 26 Կեկո, 30 Սալիֆու, 32 Կանի, 34 Մեսսինա, 35 Դոուկարա
Մարզիչ: Մարան

Ինտեր: 1 Հանդանովիչ; 4 Զանետտի, 26 Կիվու, 40 Ժուան Ժեսուս, 31 Պերեյրա; 14 Գուարին, 17 Կուզմանովիչ, 21 Գարգանո; 7 Սկելոտտո, 18 Ռոկի, 11 Ալվարես
Պահեստայիններ: 30 Կարրիցո, 77 Դի Գեննարո, 28 Պասա, 33 Մբայե, 42 Ջոնատան, 5 Ստանկովիչ, 10 Կովաչիչ, 19 Կամբիասսո, 24 Բենասսի, 8 Պալասիո, 47 Կոլոմբի
Մարզիչ: Ստրամաչչիոնի

Մրցավար: Մաուրո Բերգոնցի

Catania Vs Inter 2-3, SA 2013 par futbolsapiens
Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1434 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 TELMANINTER   (04.03.2013 19:36) [Материал]
maladci txeq hhhalllalal

1 Tigran   (03.03.2013 23:33) [Материал]
lriv pazza Intera eli 101

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz