Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Ա Սերիա. Սամպդորիա 0 - 2 Ինտեր (վիդեո)
03.04.2013, 15:07


Սամպդորիա 0 - 2 Ինտեր

Գոլերը` Պալասիո 43', 90+3'

Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրի միակ հետաձգված խաղը տեղի ունեցավ ''Լուիջի Ֆերրարիսի'' անվան մարզադաշտում, որտեղ Սամպդորիան սեփական հարկի տակ ընդունել էր Ինտերին: Մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում գտնվող Ինտերին օդի և ջրի պես հարկավոր էին երեք միավոր, իսկ հակառակ դեպքում ոչ մի շանս չէր մնում հասնել լավագույն եռյակին, որը հնարավորություն կտա թիմին մասնակցելու Չեմպիոնների Լիգային: 

Առաջին խաղակեսը անցավ ոչ այդքան դիտարժան պայքարում և շատ գոլային պահեր չտեսանք թիմերի դարպասների մոտ: Ավելի հաճախ էին գրոhում Սամպդորիայի ֆուտբոլիստները և ավելի հաճախ հարվածներ կատարում` սպառնալով Հանդանովիչի դարպասին: Զուր չի լինի նշել Պոլիի ակտիվությունը դաշտում, որն ամեն ինչ անում էր անհանգստացնելու համար ներաձուրիների պաշտպաններին: Չնայած վատ խաղ ցուցադրող սև-կապույտներին, բարձր կարգի շնորհիվ Ինտերը կարողացավ գնդակ խփել մինչ ընդմիջում, իսկ դա արեց արգենտինացի Ռոդրիգո Պալասիոն` գլխի հարվածով խոցելով դարպասը (0-1):

Երկրորդ խաղակեսում, Ինտերը ամեն ինչ անում էր գնդակ չընդունելու համար և փորձում էր հակագրոհների շնորհիվ հասնել հաջողության: Սամպդորիան ամեն իցչ անում էր հաշիվը վերականգնելու համար, բայց դա նրանց չէր հաջողվում, քանզի Սամիր Հանդանովիչը իր բարձրության վրա էր: Խաղավերջում, Ինտերի ռմբարկու Պալասիոն, կարողացավ դուբլ գրանցել իր հաշվին` շրջանցելով 2-3 պաշտպանների գնդակը ուղարկեց դարպասը(0-2):

Ինտերը այս հաղթանակից հետո` վաստակելով 50 միավոր, 5-րդ տեղը կիսում է Լացիոյի հետ և 3-րդ հորիզոնականից ետ է մնում 7 միավորով:


Պաշտոնական մեկնարկային կազմերը`

Սամպդորիա. 22 Ռոմերո, 28 Կաստալդելլո, 17 Պալոմբո, 8 Մուստաֆի, 19 Դե Սիլվեստրե, 16 Պոլի, 25 Կրստիչիչ, 14 Օբիանգ, 2 Էստեգարրիբիա, 12 Սանսոնե, 98 Իկարդի
Պահեստայիններ. 1 Դա Կոստա,  32 Բերնի, 13 Բերարդի, 7 Կաստելլինի, 33 Ռոսսինի, 15 Պոուլսեն, 4 Ռոդրիգես, 6 Մարեսկա, 11 Մունարի, 5 Ռենան, 21 Սորիանո, 10 Մաքսի Լոպես
Մարզիչ. Դելիա Ռոսսի

Ինտեր. 1 Հանդանովիչ, 42 Ջոնատան, 23 Ռանոկկիա, 40 Ժուան Ժեսուս, 31 Պերեյրա, 4 Զանետտի, 10 Կովաչիչ, 21 Գարգանո, 14 Գուարին, 99 Կասսանո, 8 Պալասիո
Պահեստայիններ. 27 Բելեչ, 30 Կարրիսո, 6 Սիլվեսրե, 25 Սամուել, 28 Պասա, 7 Սկելոտտո, 11 Ալվարես, 17 Կուզմանովիչ, 24 Բենասսի, 18 Ռոկկի
Մարզիչ. Անդրեա Ստրամաչչիոնի

Մրցավար. Լուկա Բանտի





Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1408 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 ashxen91   (04.04.2013 00:06) [Материал]
Samp 0 - 2 PALACIO!!!!!! vorovhetev tim chkar dashtum

4 ashxen91   (03.04.2013 16:36) [Материал]
Kuzmanovicy lriv chi apaqinvel, dra hamar karoxa meknarkum chlini, bayc de Gazzettan misht chi, vor mer kazmy gushakumy)) Jonin to xaxa yes

3 tiko11   (03.04.2013 15:36) [Материал]
aveli lava Zanettin ajic u Jonatani texn el Kuzmanovic to xaxa..Garganoi texn el Benassin aveli lava.

2 Adriano   (03.04.2013 15:28) [Материал]
en Ranokiaiinel hani to samuel@ mtni inchan etuma hamozvum em vor et Ranok@ meka vesha

1 Adriano   (03.04.2013 15:27) [Материал]
araaa garganoi tex@ Kuz@ tox mtni Guarin@ het ga Kovacic@ araj,esinc chorkoxa es Stram@ ha ira eshna qshum dramarel esqan xornenq xrve

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz