Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Եվրոպա Լիգա. Ինտեր 2 - 2 Նեֆտչի (վիդեո)
06.12.2012, 14:37


 

Ինտեր 2 - 2 Նեֆտչի

Գոլերը`Լիվայա 9', Սադիգով 52', Լիվայա 54', Կանալես 89'
Զգուշացումներ` 15 Ռոմանո, 63 Իմամվերդիև, 88 Լիվայա, 90+2 Սեյիդով

Եվրոպա ԼԻգայի խմբային փուլի վերջին հանդիպումն Ինտերն ավարտեց ոչ ոքի խաղալով Բաքվի Նեֆտչիի դեմ:

Ինչպես և սպասվում էր Անդրեա Ստրամաչչիոնին խաղադաշտ էր դուրս բերել մեծ թվով անփորձ երիտասարդների: Հանդիպման մեկնարկից 9 րոպե անց Մարկո Լիվայան Պերեյրայի հիանալի փոխանցումից հետո բացեց հանդիպման հաշիվը(1-0): Իսկ արդեն 28-րդ րոպեին Վալտեր Սամուելը Կոուտինյոյի տուգանայինից կատարած փոխանցումից հետո կարող էր կրկնապատկել հաշիվը: Երկրորդ կեսի սկզբնամասում Կանալեսի ջանքերով Սանդիգովը հուժկու հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը(1-1):  Սակայն 1-1 հաշիվը պահպանվեց ընդհանեմը 2 րոպե, Լիվայան կրկին առաջ մղեց Ինտերին, այս անգամ ձախից Նագատոմոյի կատարած փոխանցումից հետո Լիվայան գլխի հարվածով գրավեց Ստեմենկովիչի դարպասը (2-1): Խաղադաշտ նոր դուրս եկած Նագատոմոն օգնեց երիտասարդ խորվաթ հարձակվողին խփել Եվրոպա Լիգայի իր 4-րդ գնդակը: 63-րդ րոպեին Անդրեա Ստրամաչչիոնին հաղադաշտ դուրս բերեց երիտասարդ պաշտպան Անդրեա Բանդինիին, ով իր դեբյուտը նշեց Ներաձուրրիի կազմում: Րոպեներ անց Կամբիասսոյի հարվածից հետո հյուրերի դարպասապահի ետ մաղած գնդակը ընդունեց Լիվայան, նրա հարվածից հետո Նեֆտչիի պաշտպանը գնդակը դուրս բերեց դարպասային գծից: Սակայն խաղի կրկնապատկերը պարզ ցույց է տալիս, որ գնդակն ամբողջությամբ հատել էր դարպասային գիծը: Սակայն միայն այս դրվագը չէր, մրցավարը Նեֆտչիի դերպասին չնշանակեց նաև ակնհայտ 11-մետրանոց հարվածը, երբ Միտեսկին սեփական տուգանային հրապարակում գցեց Կասսանոյին: 88-րդ րոպեին գեղեցիկ հարվածով աչքի ընգավ Նագատոմոն, սակայն նրա հարվածից հետո հյուրերին փրկեց հորիզոնական դարպասաձողը: Հանդիպման 89-րդ րոպեին Բետուչչիի հարվածից հետո Բելեչը ետ մղեց գնդակը, որը բաժին հասավ Կանալեսին և վերջինս հանասարեցրեց հաշիվը (2-2):

Այսպիսով, Ինետրը H խմբում 11 միավորով գրավեց երկրորդ տեղը: Դեկտեմբերի 20-ին կկայանա վիճակահանությունը, որի արդյունքում պարզ կլինի Ինտերի փլեյ-օֆֆ փուլի առաջին մրցակիցը, որը կմեկնարկի 2013 թ-ի փետրվար 14-21-ը:


Մեկնարկային կազմերը`


Ինտեր. 27 Բելեչ, 42 Ջոնատան , 19 Կամբիասսո, 25 Սամուել, 31 Պերեյրա, 52 Ռոմանո, 24 Բենասսի, 28 Պասսա, 61 Գարրիտանո, 7 Կոուտինյո, 88 Լիվայա
Պահեստայիններ. 12 Կաստելացցի, 48 Բանդինի, 54 Դոնկոր, 55 Նագատոմո, 49 Տերրանի, 60 Բելլոնի, 99 Կասսանո.
Մարզիչ` Ստրամաչչիոնի

Նեֆտչի (4-2-3-1). 30 Ստեմենկովիչ,22 Շուխուրով, 5 Միտրեսկի, 4 Գուլիև, 16 Բերտուչի, 15 Ռամոս, 6 Սադիգով, 10 Վոբայ, 9 Ֆլավինյո, 25 Իմամվերդիև, 11 Կանալես.
Պահեստայիններ. 12 Բալաև, 14 Նասիմով,32 Յունուսզադե, 17 Աբդուլլաև, 19 Սեյիդով, 28 Մեհդիև, Նուրհամեդով.
Մարզիչ` Հաջիև.







Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1543 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6
6 tiko11   (07.12.2012 15:47) [Материал]
lav pordz er jahelneri hamar... Coutinhon lav xaxac bayc verji pahin sxal voroshumner er mek mek kayacnum.. @ndhanur armamb lav er !! Livajain shnrohavor doubli hamar

5 ashxen91   (07.12.2012 05:44) [Материал]
amenalavy Nagatomon er, Livajan, isk jahelneric Benassin, mi qich el Romanon

4 ashxen91   (07.12.2012 05:17) [Материал]
apsos haxtanaky bac toxecin verjin ropein, bayc apren mer jahelnery! petqa shat senc xaxer linen, vor pordz dzerq beren, Livajan molodec

3 ashxen91   (06.12.2012 22:34) [Материал]
lava tox jahelnery xaxan, hajoxutyun mez!!! 106

2 Hako   (06.12.2012 22:01) [Материал]
Forza Inteeer

1 VIERI   (06.12.2012 20:17) [Материал]
satkcnelu enq

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz