Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Ինտեր 1 - 2 Յուվենթուս(Վիդեո)
30.03.2013, 04:08


Ինտեր 1 - 2 Յուվե

Գոլերը` Կվալյարելլա 3', Պալասիո 54', Մատրի 60'

Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ "Ջուզեպպե Մեացցայի" անվան մարզադաշտում, որտեղ իրենց ուժերը չափեցին իտալական ֆուտբոլի գրանդները: "Դերբի Իտալիա" ահա այսպես են անվանում երկպագուները և ֆուտբոլային աշխարհի մարդիկ "Ինտերի" և "Յուվենտուսի" միջև հանդիպումները: Այս թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր ներաձուրիների հաղթանակով 3-1 հաշվով: 

Առաջին խաղակեսն անցավ շատ լարված, դիտարժան, կոպիտ և գոլային պահերով լի: Արդեն իսկ 3-րդ րոպեին "ծեր սենյորայի" ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը, Կվալյարելան շատ գեղեցիկ հարվածով խոցեց Հադնանովիչի պաշտպանած դարպասի վերին անկյունը(0-1): Այս գոլը ավելի դիտարժան դարձրեց հանդիպումը և ներաձուրիները նետվեցին առաջ` ստեղծելով մի շարք գոլային պահեր, իսկ թուրինցիները փորձում էին հակագորհների շնորհիվ սպառնալ Ինտերի դարպասին: Պալասիոյի մոտ տարածությունից գլխով հարվածով սպառնաց երկու անգամ Բուֆֆոնի դարպասին և երկու անգամն ել Բուֆֆոնը հիանալի խաղաց և փրկեց իր թիմին, ևս մեկ դրվագում Ինտերի 99 համար Անտոնիո Կասսանոյի հեռահար հուժկու հարվածը մատների ծայրով հեռացրեց անկյունային: Ինտերի այս վտանգավոր պահերին Յուվենտուսը պատասխանեց Պիրլոյի հեռահար և վտանգավոր հարվածով: Ինտերը փորձեց ետ բերել կորցրածը մինչ ընդմիջում, սակայն թուրինցիները ապահով էին պաշտպանվում: 


Երկրորդ խաղակեսը անցավ ավելու դիտարժան և լարված պայքարում, ինչպես և սպասվում էր: Ինտերը կարողացավ արագ վերականգնել խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին` Պալասիոյի գոլի շնորհիվ, հարկ է նշել, Կովաչիչի և Կասսանոյի հիանալի խաղը: Բայց 6 րոպե անց թուրինցիները կարողացան այս խաղում երկրորդ անգամ հաշիվ մեջ առաջ անցնել, Կվալյարելայի անցումից և հիանալի փոխանցումից հետո, մոտ տարածությինից իր թիմին առաջ մղեց Մատրին: Ներաձուրիները չհանձնվեցին և նետվեցին փրկելու խաղը, բայց Բուֆֆոնը իր վերելքի վրա էր, ինչպես նաև խաղի մրցավարը, ով կարող էր հանգիստ խղճով 11 մետրանոց նշանակել Կասսանոյի դեմ խախտման համար, բայց համարձակություն չունեցավ: Իսկ մնացած ժամանակահատվածում Ինտերին չհաջողվեց փրկել խաղը:

Այսպիսով Ինտերը պարտվում է Յուվենտուսին 1-2 հաշվով և ավելի է հեռվանում 3րդ տեղից:


Թիմերի պաշտոնական մեկնարկային կազմերը`

Ինտեր. 1 Հանդանովիչ, 4 Զանետտի, 23 Ռանոկկիա, 25 Սամուել, 26 Կիվու, 31 Պերեյրա, 21 Գարգանո, 10 Կովաչիչ, 11 Ալվարես, 8 Պալասիո, 99 Կասսանո
Պահեստայիններ. 27 Բելեչ, 30 Կարրիսո, 6 Սիլվեստրե, 7 Սկելոտտո, 14 Գուարին, 17 Կուզմանովիչ, 18 Ռոկկի, 19 Կամբիասսո, 24 Բենասսի, 28 Պասա, 42 Ջոնատան, 55 Նագատոմո.
Մարզիչ. Անդրեա Ստրամաչչիոնի

Յուվենթուս. 1 Բուֆֆոն, 3 Կելլինի, 8 Մարկիզիո, 15 Բարձալի, 19 Բոնուչչի, 20 Պադոին, 21 Պիրլո, 22 Ասամոա, 23 Վիդալ, 27 Կվալյարելլա, 32 Մատրի.
Պահեստայիններ. 30 Ստորարի, 34 Ռուբինյո, 6 Պոգբա, 11 Դե Չելյե, 12 Ջովինկո, 13 Պելուսո, 18 Անելկա, 24 Ջաչչերինի, 26 Լիխտշտայներ, 39 Մարրոնե.
Մարզիչ. Անտոնիո Կոնտե.

Մրցավար. Նիկոլա Ռիցցոլի



Inter Milan 1-2 Juventus par fasthighlights-2012
Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1373 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 TELMANINTER   (30.03.2013 16:40) [Материал]
Forzzzzzz Inter

1 ashxen91   (30.03.2013 04:17) [Материал]
Forza Inter! 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz