Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Ա Սերիա. Ինտեր 2 - 0 Կատանիա
21.10.2012, 14:45

  
Ինտեր 2 -0 Կատանիա

Գոլերը՝ 28՛ Կասսանո,  86՛ Պալասիո

Գուշացումներ՝ 76՛ Ալվարես, 88՛ Կաստրո

Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրում Միլանյան Ինտերը սեփական հարկի տակ ընդունել էր Կատանիային: Անդրեա Ստրամաչիոնին հանգստի իրավունք էր տվել այն ֆուտբոլիստներին ովքեր վերադարձել էին իրենց ազգային հավաքականներից:

Խաղի սկզբում Կատանիան վտանգավոր գրոհներ կազմակերպեց, 7-րդ րոպեին Ալմիրոնի հարվածը բարձր ստացվեց, իսկ 15-րդ րոպեին Մարկեսեն մեն մենակ մնաց դարպասապահի դիմաց, բայց վրիպեց: Ինտերը պատասխանեց Կասսանոյի և Պալասիոյի վտանգավոր պահերով, որոնցում դարպասապահը հուսալի գործեց: 28-րդ րոպեին Կամբիասսոի հիանալի փոխանցումից հետո Կասսանոն գլխի հարվածով առաջ մղեց Ինտերին` խփելով իր 5րդ գնդակը Ինտերի կազմում(1-0): Խաղավարտին Կատանիայի ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, հատկանշական է Իսկոյի գլխի հարվածը, որը կարող էր հայտնվել Հանդանովիչի դարպասում: Առաջին խաղակեսը ավարտվեց տան տերերի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ խաղակեսը շատ ինտրիգային ստացվեց: Կատանիան նետվեց գրոհների, իսկ Ինտերի հիանալի էր գործում հակագրոհների վրա և կարող էր բազմաթիվ անգամ հաշիվը կրկնապատկել, բայց նրանց դա չէր հաջողվում մինչև 86-րդ րոպեն, երբ Պալասիոն Միլիտոյի փոխանցումից հետո գրավեց մոտակա անկյունը` հաշիվը դարձնելով 2-0: Իսկ մինչ այդ Ինտերի կազմում կարող էին աչքի ընկնել Ալվարեսը,Միլիտոն և Ռանոկիան, վերջինիս հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից: Հյուրերը նույնպես ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր, բայց նրանց չհաջողվեց իրացնել դրանք:

Այսպիսով, Ինտերը իր հերթական հաղթանակն է տանում և 8-րդ տուրից հետո վաստակում է 18 միավոր, ետ մնալով Նապոլիից 1 միավոր և Յուվենտուսից 4 միավոր:


Մեկնարկային կազմերը`

Ինտեր: 1 Հանդանովիչ; 4 Զանետտի, 8 Պալասիո, 16 Մուդինգայի, 19 Կամբիասսո, 20 Օբի, 22 Միլիտո, 23 Ռանոկիա, 25 Սամուել, 40 Ժուան Ժեսուս, 99 Կասսանո.
Պահեստայիններ: 27 Բելեչ, 32 Սինցիլլա, 6 Սիլվեստրե, 7 Կոուտինյո, 11 Ալվարես, 14 Գուարին, 21 Գարգանո, 31 Պերեյրա, 33 Մբայե, 41 Դուկան, 42 Ջոնատան, 88 Լիվայա.
Մարզիչ: Անդրեա Ստրամացցիոնի

Կատանիա: 21 Անդուխար; 3 Սպոլլի, 4 Ալմիրոն, 6 Լեգրոտտագլե, 9 Բերգեսսիո, 10 Լոդի, 12 Մարկեսե, 13 Իսկո, 17 Գոմես, 22 Ալվարես, 28 Բարրիենտոս.
Պահեստայիններ: 1 Ֆրիսոն, 2 Պոտենցա, 5 Ռոլին, 15 Մորիմոտո, 19 Կաստրո, 24 Ռիկչուտի, 27 Բիագիանտի, 30 Սալիֆու, 33 Կապուանո, 34 Մեսսինա, 35 Դոուկարա.
Մարզիչ: Ռոլանդո Մարան

Մրցավար: Կարմինե Ռուսսո



Int 1-0 Cat ourmatch.net par ourmatch
Int 2-0 Cat ourmatch.net par ourmatch
Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1626 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 9
Մեկնաբանություններն ընդամենը՝: 9
9 tiko11   (25.10.2012 00:20) [Материал]
shat lav xax xaxacinq u karevor 3 miavorer shnorhavor boolor Interistnerin evs mek qayl araj arecinq... FORZA INTER

8 VIERI32   (22.10.2012 03:21) [Материал]
lav xaxer u shat hianali goler....shnorhavaor boloris

7 Hako   (21.10.2012 21:21) [Материал]
shat lav er vor krecinq bayc meka terutyunner kain xaxi mej....

6 ashxen91   (21.10.2012 20:51) [Материал]
shnorhavoooooooooooooooooooorrrrr laugh laugh laugh

5 Hako   (21.10.2012 20:11) [Материал]
jaaaan lav haxtanak er...shnorhavor boooloriiiin

4 TELMANINTER   (21.10.2012 19:48) [Материал]
ШНОР ХАВОТТТТТТТ БОЛОР ИНТЕРИСТНЕРИН ХАЛААЛА ФОРЗА ИНТЕРРРРРР ФОРЗАААААААААААААААААААААА v 130 130

3 Hako   (21.10.2012 16:07) [Материал]
hesa es shabat 3 xax unenq laaav knaenq karotners karnenq...asa haxten v

2 ashxen91   (21.10.2012 15:03) [Материал]
Forzaa Inteeeerrrr!!!! verjapes esor xaxuma, te che vonc vor mi tari xax nayac chlineinq ^_^

1 Hako   (21.10.2012 14:58) [Материал]
araaa jan menq haxtenq es xaxum

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz