Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Ա Սերիա. Ռոմա 1 - 1 Ինտեր (վիդեո)
20.01.2013, 17:31


Ռոմա
1 - 1 Ինտեր

Ա Սերիա 21-րդ տուր

Գոլեր` 22' Տոտտի, 46' Պալասիո
Զգուշացումներ` 21 Ռանոկկիա, 23 Լամելա, 42 Օսվալդո, 44 Դե Ռոսսի, 50' Պերեյրա, 63' Կիվու, 76' Ժուան Ժեսուս, 77 Հանդանովիչ, 90' Ռոկկի

Իտալիայի Ա Սերիայի 21րդ տուրի կենտրոնականհանդիպումը տեղի ունեցավ "Օլիմպիկո" մարզադաշտում, որտեղ Միլանի Ինտերը հյուրընկալվել էր Հռոմի Ռոմային: Այս թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր հռոմեացիների հաղթանակով 1-3 հաշվով: Անդրեա Ստրամաչչիոնին մեծ խնդիրների առջև էր կանգնել այս խաղից առաջ, քանի որ թիմի հիմնական կազմից բացակայում էին մի շարք առաջատար ֆուտբոլիստներ:

Առաջին խաղակեսում, ինչպես և սպասվում էր, Ռոման ճնշման տակ էր առել Ինտերի դարպասը և մի քանի լավ հնարավորություններ ունեցավ հաշիվը բացելու, բայց հռոմեացիների հարվածները շեղ էին ստացվում, և նրանց օգնության հասավ խաղի գլխավոր մրցավարը, որը խաղի 20-րդ րոպեին նշանակեց 11-մետրանոց հարված Ինտերի դարպասին, այն հստակորեն իրացրեց Ռոմայի անփոխարինելի ավագ և լեգենդ` Ֆրանչեսկո Տոտտին: Շատ բարձր տեմպով անցնող այս խաղում շատ էին վտանգավոր պահերը երկու դարպասներին, հարկ է նշել Լիվայայի հարվածը, որն ետ մղվեց դարպասաձողից և Գուարինի հուժկու հարվածները, իսկ տան տերերից Օսվալդոյի և Լամելայի շատ վտանգավոր հարվածները: Կարծես թե, բոլորն համակերպվել էին այս հաշվով գնալ հանդերձարան, բայց ոչ, Գուարինի հիանալի անցումից և փոխանցումից հետո Պալասիոն 45-րդ րոեպին հաշիվը հավասարեցրեց (1-1):


Երկրորդ խաղակեսը ավելի նյադային ստացվեց, և թիմերը ավելի զգույշ էին գործում գնդակ բաց չթողնելու համար: Շատ մոտ էին հռոմեացիք հաշվի մեջ առաջ անցնելու 51-րդ րոպեին, երբ Օսվալդոն շրջանցեց դարպասապահին, բայց հարվածեց պաշտպանի վրա: Այնուհետև, Ինտերը պատասխանեց Լիվայայի վտանգավոր հարվածով: Երկորդ խաղակեսում ավելի կոպիտ էր խաղը և գնդակը ավելի շատ էր մնում դաշտի կենտրոնում: Ռոմայի կիսապաշտպան` Պիրիսը մոտ էր հերոսանալուն, բայց նրա հուժկու և վտանգավոր հարվածը մի փոքր բարձր ընթացավ, իսկ րոպեներ անց Լամելան հիանալի անցում կատարեց տուգանային հրապարկաի մատույցներում և պտտեցրեց գնդակը հեռու անկյունը, և միլանցիներին վերահաս գոլից փրկեց Ինտերի 1 համարը: Մնացած րոպեներին թիմերը փորձեցին ամեն ինչ անել, բայց ապարդյուն:

Եվ այսպես, Ինետրը 21-րդ տուրում հավաքում է 39 միավոր և շարունակում է մնալ 4րդ հորիզոնականում:


Թիմերի պաշտոնական մեկնարկային կազմերը`

Ռոմա. Ջոիկոեչեա, 23 Պիրիս, 3 Մարկինյոս, 5 Կաստան, 42 Բալցարետտի, 48 Ֆլորենցի, 16 Դե Ռոսսի, 4 Բրադլի, 8 Լամելա, 9 Օսվալդո, 10 Տոտտի
Պահեստայիններ. 24 Ստեկելենբուրգ, 1 լոբոնտ, 7 Մարկինյո, 11 Տադդեյ, 15 Պյանիչ, 20 Պերոտտա, 22 Դեստրո, 27 Դոդո, 29 Բուրդիսսո, 77 Տակտիդիս.
Մարզիչ. Զդենեկ Զեման

Ինտեր. 1 Հանդանովիչ, 23 Ռոնակկիա, 26 Կիվու, 40 Ժուան Ժեսուս, 55 Նագատոմո, 4 Զանետտի, 21 Գարգանո, 31 Պերեյրա, 14 Գուարին, 8 Պալասիո, 88 Լիվայա
Պահեստայիններ. 27 Բելեչ, 77 Դի Ջեննարո, 6 Սիլվեստրե, 16 Մուդինգայի, 17 Մարիգա, 18 Ռոկկի, 19 Կամբիասսո, 20 Օբի, 24 Բենասսի, 41 դունկան, 42 Ջոնատան, 82 Բեսսա
Մարզիչ. Անդրեա Ստրամաչչիոնի

Գլխավոր մրցավար. Դանիել Օրսատո



Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1307 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6
6 ashxen91   (21.01.2013 16:37) [Материал]
de es a seriai xaxn er, 23in noric olpmicoum enq xaxalu arden gavati xaxy, nor patasxany aprilin meazzayum

5 Adriano   (21.01.2013 15:32) [Материал]
asumem Militon chka,Palacion regulyar sksela xpel,isk gurin@ iskakan bayeca

4 Aro   (21.01.2013 12:07) [Материал]
obshiic lava vor patasxan@ Meacayuma linelu, vor vor Olimpikum senc xaxacin etel duxner@ kbarcacni,,, heto el vor vnasvacqov xaxacoxner@ myus xaxin mianan, et vaxt arxayin Inter@ kxaxa

3 Adriano   (20.01.2013 23:03) [Материал]
es angam Stram@ piti zemanin frrcni

2 ashxen91   (20.01.2013 20:26) [Материал]
hardzakvoxi xndir unenq, es shat kuzei Bessain hnaravorutyun tar Stramy, bayc de patasxanatu xaxa, yerevi djvar

1 ashxen91   (20.01.2013 19:25) [Материал]
shat karvor handipuma, petqa miavorner havaqenq, Napolin u Lazion el miavorner en korcrel

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz