Գլխավոր էջ » Ֆայլեր » Տարբեր |
12.06.2014, 18:18 | |
Հունիսի 12-ին մեկնարկում է 2014-ի Աշխարհի առաջնությունը: Ինտերի 8 ֆուտբոլիստներ իրենց հավաքականների կազմում կմասնակցենք ֆուտբոլային ամենամեծ իրադարձությանը:
FcInter.am-ը կհետևի մեր մասնակցիների բոլոր ելույթներին և կներկայացնի այս բաժնում:
Հաջողություն ենք մաղթում Ինտերիստներին և հաղթական վերադարձ!
ԱՐԳԵՆՏԻՆԱ. Ուգո Արմանդո Կամպանյարո, Ռիկարդո Գաբրիել Ալվարես, Ռոդրիգո Պալասիո (Խումբ F. Արգենտինա, Բոսնիա, Իրան, Նիգերիա) ՃԱՊՈՆԻԱ. Յուտո Նագատոմո (Խումբ C. Ճապոնիա, Կոտ դ՛Իվուար, Կոլումբիա, Հունաստան) ԿՈԼՈՒՄԲԻԱ. Ֆրեդի Գուարին (Խումբ C. Ճապոնիա, Կոտ դ՛Իվուար, Կոլումբիա, Հունաստան) ԲՐԱԶԻԼԻԱ. Անդերսոն Էռնանես (Խումբ A. Բրազիլիա, Խորվաթիա, Մեքսիկա, Կամերուն) ԽՈՐՎԱԹԻԱ. Մատեո Կովաչիչ (Խումբ A. Բրազիլիա, Խորվաթիա, Մեքսիկա, Կամերուն) ԱԼԺԻՐ. Սաֆիր Թայդեր (Խումբ H. Ալժիր, Բելգիա, Ռուսաստան, Հարավային Կորեա)
Նշենք նաև, որ Անդրեա Ռանոկկիան ընդգրկվել է Իտալիայի պահեստային հավաքականում և նույնպես կարող է մասնակցություն ունենալ մրցաշարին: Ինտերիստների խաղացանկը Հունիսի 12 ԲՐԱԶԻԼԻԱ 3 - 1 ԽՈՐՎԱԹԻԱ Մատեո Կովաչիչը Աշխարհի առաջնության իր դեբյուտային խաղում խաղադաշտում անցկացրեց 61 րոպե՝ դառնալով Ինտերի ամենաերիտասարդ խաղացողը(20տ 1 ամիս 6 օր), ով մասնակցել է ԱԱ-ին Բերգոմիից հետո (18տ, 6ամիս 13 օր, 1982-ի ԱԱ): Միևնույն ժամանակ նա դարձավ Ինտերի պատմության 2-րդ խորվաթ խաղացողը ԱԱ-ում (1-ինը՝ Դարիո Սիմիչ): Ամբողջ հանդիպման ընթացքում Կովաչիչը ամենաբարձր ճշգրիտ փոխանցումների ցուցանիշն ունի՝ 94%, խորվաթների կազմում, իսկ բոլոր խաղացողների մեջ 2-րդն է, նրան գերազամցում է միայն Լուիս Գուստավոն`96%: Ամենաշատ փոխանցումը Մատեոն կատարել է Մոդրիչին (3): Գնդակին դիպել է 24 անգամ: Gazetta dello Sport-ից ստացել է 5.5 գնահատական: Էռնանեսը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին: Նա բրազիլացիների կազմում երրորդ ամենահաջող դրիբլինգ է իրականացրել՝ Օսկարից և Նեյմարից հետո: Գնդակին դիպել է 17 անգամ: էռնանեսը Ինտերի պատմության 6-րդ բրազիլացին է, որը մասնակցում է ԱԱ-ին (Ռոնալդո, Ադրիանո, ժուլիո Սեզար, Լուսիո, Մայկոն): Gazetta dello Sport-ից ստացել է 6,5 գնահատական:
Հունիսի 14 Կոլումբիա 3 - 0 Հունաստան Ֆրեդի Գուարինը հանդիպմանը չկարողացավ մասնակցել որակազրկման պատճառով: Կոտ դ՛Իվուար 2 - 1 Ճապոնիա Ճապոնիան առաջինը հաշվի մեջ առաջ անցավ Յուտո Նագատոմոյի գոլային փոխանցման և Կեյսուկի Հոնդայի գոլի շնորհիվ: Նագատոմոն դարձավ առաջին գոլային փոխանցան հեղինակը Ինտերի ֆուտբոլիստներից, 2010-ի Չիլիի դեմ խաղում Մայկոնի գոլային փոխանցումից հետո: Նագատոմոն մասնակցեց ամբողջ հանդիպմանը, նա խաղի ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստն է՝ 11 257 մետր, ինչպես նաև ամենամեծ արագություն ունեցողը ՝ 31.07 կմ/ժ:
Հունիսի 15 Արգենտինա 2 - 1 Բոսնիա և Հերցեգովինա Ինտերի պաշտպան Ուգո Կամպանյարոն մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 45 րոպե: Մեկ խաղակեսի ընթացքում Կամպանյարոն թիմի կազմում ամենաշատ մենամարտերում է հաղթող դուրս եկել (2 - Միսիմովիչի դեմ պայքարում): Նա 16 փոխանցում է կատարել առաջ, ավելին, քան ցանկացած այլ խաղացող առաջին 45 րոպեներում: Ինչպես նաև 39 անցում է կանխել, նրանցի շատ դա արել է միայն Մասկերանոն (55): Gazzetta dello Sport-ը նրա խաղը գնահատել է 5,5 գնահատական: Կամպանյարոն (39/39) և Սերեյ Դայը (Կոտ դ՛Իվուար - 43/43) միակ ֆուտբոլիստներն են, ովքեր մեկ խաղի ընթացքում 30+ փոխանցում են կատարել 100% ճշտությամբ: Ռիկի Ալվարեսը և Ռոդրիգո Պալասիոն խաղադաշտ դուրս չեկան:
Հունիսի 17 Բելգիա 2 - 1 Ալժիր Սաֆիր Թայդերը խաղադաշտում անցկացրեց 90 րոպե: Թայդերը դարձավ այս Աշխարհի առաջնության դեռևս ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը, ոչ ոք մեկ խաղի ընթացքում դեռ այնքան չի վազել որքան նա՝ 12,734 մերտ: Gazzetta dello Sport պարբերականը նրա խաղը գնահատել է 6: Բրազիլիա 0 - 0 Մեքսիկա Էռնանեսը խաղադաշտ դուրս չեկավ:
Հունիսի 18 Կամերուն 0 - 4 Խորվաթիա Կովաչիչը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման վերջնամասում և խաղադաշտում անցկացրեց 20 րոպե, բայց այդ ժամանակահատվածում կատարեց 1 հաջողված դրիբլինգ և որոշիչ փոխանցում, 21 անգամ դիպել է գնդակին, 16 փոխանցում է կատարել: Կովաչիչը (94%) և Դեյան Լովրենը (100%) հաջողված փոխանցումների ամենամեծ ցուցանիշն ունեն բոլոր խաղացողների մեջ: Կովաչիչի խաղը Gazzetta dello Sport պարբերականը գնահատել է 6.5: 20 րոպե որակյալ խաղ, այսպես է պարբերականը նկարագրում երիտասարդ խորվաթի խաղը:
Հունիսի 19 Կոլումբիա 2 - 1 Կոտ դ՛Իվուար Ֆրեդի Գուարինը խաղադաշտ դուրս չեկավ: Ճապոնիա 0 - 0 Հունաստան Նագատոմոն ամբողջ հանդիպումն անցկացրեց խաղադաշտում, 81 անգամ անգամ եղել է գնդակով, 47 փոխանցում է կատարել՝ 87% ճշգրտությամբ, 13 անցում և 2 հաջողված դրիբլինգ: Ամբողջ հանդիպման ընթացքում վազել է 11,2 կմ, ավելին քան Ճապոնիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները: Հունիսի 21 Արգենտինա 1 - 0 Իրան Ռոդրիգո Պալասիոն խաղադաշտում անցկացրեց 13 րոպե: Ալվարեսը և Կամպանյարոն խաղադաշտ դուրս չեկան: Հունիսի 22 Հարավային Կորեա 2 - 4 Ալժիր Թայդերը խաղադաշտ դուրս չեկավ:
Հունիսի 23 Կամերուն 1 - 4 Բրազիլիա Էռնանեսը հանդիպմանը չմասնակցեց: Բրազիլիայի հավաքականը դուրս եկավ 1/8 եզրափակիչ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի Չիլիի հավաքականը: Խորվաթիա 1 - 3 Մեքսիկա Կովաչիչը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 58-րդ րոպեին: 32 անգամ եղել է գնդակով, կատարել է 29 փոխանցում՝ 25 կարճ և 4 երար, փոխանցումների ճշտությունը 86%, այդ ընթացքում հաղթահարել է 3.6 կմ: Ցավոք, Խորվաթիայի հավաքականը թողնում է պայքարը: Հունիսի 24 Ճապոնիա 1 - 4 Կոլումբիա Նագատոմոն և Գուարինը 90 րոպե անցկացրեցին խաղադաշտում: Կոլումբիայի հավաքականը կշարունակի պայքարը 1/8 երզափակչում և Գուարինի մրցակիցը կլինի Ուրուգվայի հավաքականը: Նագատոմոն, ցավոք թողնում է պայքարը: Նագատոմոյի և Գուարինի խաղի վիճակագրությունը լուսանկարով՝
Հունիսի 25 Նիգերիա 2 - 3 Արգենտինա Ռիկի Ալվարեսը 27 րոպե անցկացրեց խաղադաշտում, իսկ Պալասիոն և Կամպանյարոն խաղադաշտ դուրս չեկան: Ալվարեսի վիճակագրությունը՝
Հունիսի 26 Ալժիր 1 - 1 Ռուսաստան Ալժիրի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Աշխարհի առաջնության փլեյ օֆֆ փուլ: Թայդերը հանդիպմանը չմասնակցեց: ԱԱ -ին մասնակցող Ինտերի 8 ֆուտբոլիստներից 6-ը դուրս եկան փլեյ օֆֆ փուլ և կշարունակեն պայքարը Չեմպիոնի կոչման համար: 1/8 եզրափակչի մրցակիցները՝ Բրազիլիա – Չիլի Կոլումբիա – Ուրուգվայ Հոլանդիա – Մեքսիկա Կոստա Ռիկա – Հունաստան Ֆրանսիա –Նիգերիա Գերմանիա – Ալժիր Արգենտինա – Շվեյցարիա Բելգիա - ԱՄՆ 1/8 եզրափակիչ Բրազիլիա - Չիլի (1-1, 3-2) Բրազիլիայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարի և Ժուլիո Սեզարի փայլուն խաղի շնորհիվ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Էռնանեսը խաղադաշտ դուրս չեկավ: Կոլումբիա 2 - 0 Ուրուգվայ Գուարինը երկրորդ ինտերիստն է, ով դուրս եկավ քառորդ եզրափակից: Ինտերի կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման վերջնամասում (81'): Քառորդ եզրափակչում կհետևենք Բրազիլիա - Կոլումբիա հանդիպմանը:
Հունիսի 30 Գերմանիա 2 - 1 Ալժիր Ալժիրի հավաքականը և Սաֆիր Թայդերը 1/8 եզրափակչում համառ պայքարում զիջեցին գերմանացիներին: Թայդերը խաղադաշտում անցկացրեց 78 արդյունավետ րոպե: Հուլիսի 1 Արգենտինա 1 - 0 Շվեյցարիա Արգենտինան դժվարին խաղում լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին կարողացավ հաղթանակ կորզել և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Պալասիոն խաղադաշտ դուրս եկավ 74-րդ րոպեին: Ալվարեսը և Կամպանյարոն հանդիպմանը չմասնակցեցին: Քառորդ եզրափակչում արգենտինացիները կհանդիպեն Բելգիայի հավաքականին: 1/4 եզրափակիչ Բրազիլիա 2 - 1 Կոլումբիա Բրազիլիան կիսաեզրափակչում է: Ֆրեդի Գուարինը խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ Էռնանեսը խաղադաշտ դուրս եկավ միայն հանդիպման վերջնամասում (86'): Արգենտինա 1 - 0 Բելգիա Արգենտինայի հաղթանակով Ինտերի ևս երեք ֆուտբոլիստներ հայտնվեցին կիսաեզրափակչում: Պալասիոն խաղադաշտ դուրս եկավ 71-րդ րոպեին, Ալվարեսը և Կամպանյարոն հանդիպմանը չմասնակցեցին: Ա Սերիայի թիմերից կիսաեզրափակչում ամենաշատ մասնակիցներ ունի Ինտերը՝ Էռնանես, Պալասիո, Ալվարես և Կամպանյարո: Կիսաեզրափակիչ Բրազիլիա 1 - 7 Գերմանիա Բրազիլիան ցավալի պատություն կրեց: Էռնանեսը մնաց պահեստայինների նստարանին: Արգենտինա 4 - 2 Նիդեռլանդներ (0:0) Հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում Արգենտինայի հավաքականը հաղթանակ տարավ հոլանդացիների նկատմամբ և եզրափակչում կհանդիպի Գերմանիայի հավաքականի հետ: Պալասիոն խաղադաշտ դուրս եկավ 81-րդ րոպեին:
| |
Կատեգորիա: Տարբեր | | |
Դիտումներ: 1254 | Բեռնումներ: 0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |