Գլխավոր էջ » Ֆայլեր » Տարբեր

5 պատճառ հեռանալու և մեկը՝ մնալու համար
06.10.2014, 19:08

Այժմ հեռացման մասին թեման արդեն բացված է և առավել քան ակտուալ: Նմանատիպ իրավիճակում (և եթե դեռևս լիներ նախագահ Մորատտին), այս պահին լիվորնացի մարզիչն արդեն հեռացված կլիներ՝ սովարական շնորհակալական խոսքերով: Որոշում, որը Թոհիրը պետք է կայացնի ոչ միայն տնտեսական, այլև հետևյալ անհերքելի դրդապատճառներից ելնելով՝

 

ԹՎԵՐԸ. Ինտերը 8 միավոր ունի մրցաշարային աղյուսակում 6 խաղերից հետո: 10-րդը մրցաշարային աղյուսակում, այնպիսի ակումբներից ներքև, ինչպիսիք են Սամպդորիան, Ուդինեզեն, Վերոնան, ինչպես նաև սովորական ''գրանդերը'': Թիմն ունի 6 միավոր պակաս Չեմպիոնների Լիգայի գոտուց, որը նույն Թոհիրի դրած նպատակն է: Ինտերն ունի 6 միավոր պակաս, քան նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածում: Վերջին հաղթանակը հյուրընկալվելիս եղել ապրիլի 19-ին: Սասսուոլոյին խփած գոլերը չհաշված, թիմը 5 խաղում 4 գոլ է խփել: Պաշտպանությունը բաց թողած գնդակներով 9-րդն է առաջնությունում՝8 գնդակ:

 

ԽԱՂԸ. Ակնհայտ է՝ Ինտերը վատ է խաղում, կամ, միգուցե, ընդհանրապես չի խաղում: Երեկ նույնպես Մացցարին փորձեց փոխել մի քանի մոդուլ և դասավորություն, սակայն արդյունքը չի փոխվում: Գործողությունները դանդաղ են, կանխատեսելի, վտանգավոր չեն, բացառությամբ մի քանի անհատական հնարքների: Մացցարիի հիմնական խաղաոճը (փակ թիմ և հակագրոհ), դրան հավելած նաև մի փոքր գավառական և գրանդին ոչ հարիր խաղ, Միլանում երբեք չի անցնում դա: Բացի այն նա բնավորության և վճռականության պակաս ունի, որակներ. որոնք պետք է Մացցարիի թիմի առանձնահատուկ գիծը լինեն:

 

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ.Թիմն ունի թույլ բնավորություն: Լավ մեկնարկից հետո, առաջին իսկ դժվարությունների ժամանակ երևաց թիմի սահմանապակ բնավորությունը: Ինտերը, կարծես, փակուղու մեջ է հայտնվել՝ գլխում և ոտքերում, չկա լիդեր խաղադաշտում, բայց նաև մարզչական նստարանին: Մենք չգիտենք, թե ով է մեղավոր, բայց իրականությունն այսպիսինն է՝ Մացցարին չի կարողանում իր ''կաշվի'' մեջ մտնել: 

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ.Մացցարիի և ֆիզիկական պատրաստությունների իր հավատարիմ օգնական Ջուզեպպե Պոնդելլիի հետ նվազեցին մկանային վնասվածքների թիվը, ինչպես դա եղավ Նապոլիում: Սակայն Ինտերը, հատկապես այս տարի չի, չի տպավորում  ֆիզիկական պատրաստվածությամբ: Թիմը շատ դանդաղ է, միշտ երկրորդն է հասնում գնդակին, չկա արագացում և տեմպերի փոփոխություն: Եվրոպա Լիգայի Ղարաբաղի դեմ խաղում ''ցնցումների'' տպավորություն էր, խաղացողներից առնվազն 4-ը 60-ն անց ծերունինր էին հիշեցնում: Մացցարին արդարանում է՝ խոսելով ''մոտ խաղերի'' մասին: Բարեբախտաբար (կամ դժբախտաբար), մենք դեռ մրցաշրջանի սկզբում ենք, և Ներաձուրրին արդեն պահեստայիններում է, այն ժամանակ, երբ մյուսները պայքարում են...

 

ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ. Մացցարին դուր չի գալիս Ինտերի երկրպագուներին, թերևս, հենց սկզբից: Այժմ, անկասկած, նրա հեղինակությունը զրոյից ցածր է՝ վերականգնելու շատ քիչ հնարավորությամբ: Իսկ խաղից հետո հնչեցրած խոսքերը միայն խորացնում են ճեղքվածքը: Մացցարիին ոչ ոք չի սիրում, նույնիսկ VIP երկրպագուները (Մենտանա, Ֆիորելլո, Բոնոլիս), ովքեր արդեն հայտնել են իրենց դրքորոշումը: Ավելորդ է ասել, որ այսօր  սոցիալական ցանցերով երկրպագուները մեծ ձայն են բարձրացրել՝ հեռացման համար: Արդյոք Թոհիրը կլսի երրպագուների ձայնը ա՞յս անգամ:

 

Սրանք հեռացման դրդապատճառներն էին: Մացցարիի օգտին միայն մեկ մոտիվ կա՝ 2 տարվա պայմանագիր 14 միլլիոն եվրո գումարով: Բավականաչա՞փ գումար է նրան պահելու համար:

Կատեգորիա: Տարբեր | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 909 | Բեռնումներ: 0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz