Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 21 » 6 ԼԵԳԵՆԴԱՐ ԱՎԱԳՆԵՐԻ ՀՐԱԺԵՇՏԸ
13:55
6 ԼԵԳԵՆԴԱՐ ԱՎԱԳՆԵՐԻ ՀՐԱԺԵՇՏԸ

Ժամանակակից ֆուտբոլը մնում է առանց իսկական Կապիտանոների...

 

Ժամանակակից ֆուտբոլի 5 լեգենդար ավագներ, ովքեր հրաժեշտ տվեցին սիրելի ակումբներին կամ ավարտեցին ֆուտբոլային կարիերան, սակայն նրանց անունները հավերժ կմտնեն պատմության մեջ:

 

 

 

 

 

Ստիվեն Ջերարդ (Լիվերպուլ)

2015 թվականի մայիսի 16. 1998 թվականից Ստիվեն Ջերարդը՝ իր ողջ կարիերան անցկացնելով Լիվերպուլ ակումբում, անցկացրել է 709 հանդիպում: Այդ երեկո Ջերարդը պատրաստվում էր հրաժեշտ տալ Էնֆիլդ մարզադաշտտում հավաքված երկրպագուներին, իր լեգենդի հանդեպ մեծագույն սիրով լի՝ Էնֆիլդը ծափահարություններով հրաժեշտ տվեց սիրելի ֆուտբոլիստին:

 

 

 

 

 

Կառլես Պույոլ (Բարսելոնա)

2014 թվականի մարտի 4. 15 մրցաշրջանից և 573 հանդիպումներից հետո, այդ երեկո Պույոլը մամուլին հայտնեց, որ չնայած երկու տարվա պայմանագրին պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո լքել մեծ ֆուտբոլը: Պատճառը` ոչ բավարար ֆիզիկական պատրաստվածությունն է և ձախ ծնկի վնասվածքին վերջնական լուծում տալ չկարողանալն էր: Առաջին շարքում նստած են Մեսսին, Ինիեստան, Խավին և Պիկեն, ովքեր փորձում են զսպել արցունքները և կատալոնցիների ավագի հրաժեշտի խոսքերից հետո երկար ծափերի ներքո ճանապարհում նրան:

 


Ռայան Գիգս (Մանչեսթեր Յունայթեդ)

2014 թվաականի մայիսի 4. Ռայան Գիգսը իր վերջին հանդիպումը անցկացրեց Օլդ Տրաֆորդում՝ կարմիր սատանաների մարզաշապիկով: Այդ երեկո տան տերերը հաղթեցին Հուլ Սիթիին 3-1 հաշվով: Խաղավարտից հետո մանկունյացիների ավագը վերցրեց խոսափողը և շատ էմոցիոնալ կերպով ասաց. "Մենք կվերադառնանք ավելի հզոր":

 

 

Պաոլո Մալդինի (Միլան)

2009 թվականի մայիսի 24. Ռոմայի դեմ խաղից հետո, առաջնության նախավերջի տուրում Պաոլո Մալդինին հրաժեշտ է տալիս Սան Սիրոյին՝ 25 մրցաշրջաններից և 901 հանդիպումներից հետո: Ռոսսոներիների կազմում Մալդինի հաղթել է ամեն հնարավորինը: Այդ երեկո ռոսսոներիների երկրպագուները անհասկանալի սկսեցին սուլել Մալդինիի ուղղությամբ:

 

 

Ալեսսանդրո Դել Պիերո (Յուվենտուս)

2012 թվականի մայիսի 13. Վերջին մրցաշրջանը Դել Պիերոն բիանկոներիների կազմում հաղթեց Սկուդետոն 8 տարի ընդմիջումից հետո: Վերջին խաղում Յուվենտուսի ավագը դարձավ գոլի հեղինակ՝ գրավելով Ատալանտայի դարպասը և փոխարինման ժամանակ շատ լավ ճանապարհեցին ֆուտբոլիստին:

 

 

Խավիեր Զանետտի (Ինտեր)

2014 թվականի մայիսի 10. Երկրպագուները աշխարհի տարբեր ծայրերից եկել էին հրաժեշտ տալու Խավիեր Զանետտիին Ջուզզեպպե Մեացցա մարզաշատում՝ 19 մրցաշրջանից և 815 հանդիպումների հետո: Այդ երեկո Ինտերը 4-1 հաշվով առավելության հասավ Լացիոյի նկատմամբ և իր տեղը ապահովվեց Եվրոպա Լիգայում: Արգենտինացի ավագը մրցավարի սուլիչից հետո իր թիմակցիների և Ջուզզեպպե Մեացցայում հավաքված 70.000 երկրպագուների ծափողջյունների ներքո արցունքները աչքերին հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին: Իսկ նրա 4 համարի մարզաշապիկը հավերժ կկրի միայն Զանետտի անունը:

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1253 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz