01:32 Ա Սերիա. Բախտը երես է թեքել այս հարձակվողներից |
Ա Սերիայի այս մրցաշրջանի 10 տուրեր արդեն ավարտվեցին, սակայն որոշ հարձակվողների այդպես էլ չի հաջողվում բացել իրենց գոլերի շարքը: Այս ցուցակում տեղ են գտել այն հարձակվողները, որոնց սովոր ենք տեսնել գոլեր տոնելիս, սակայն բախտը դեռևս երես է թեքել նրանցից՝ Պալասիոյից մինչ Էլ-Շաարավի:
ՌՈԴՐԻԳՈ ՊԱԼԱՍԻՈ (9 հանդիպում, 542 րոպե խաղադաշտում) - Ինտերի հարձակվողը խոր ճգնաժամի մեջ է, թվում է, թե նրա գլուխը մնացել է Մարականայում և Գերմանիայի հավաքականի դարպասին այն չխփած գոլի ժամանակ, որը Արգենտինային կարող էր Աշխարհի չեմպիոն հռչակել: ՆԻԿՈԼԱ ՍԱՆՍՈՆԵ (10 հանդիպում, 846 րոպե խաղադաշտում) - Նրա անվան դիմաց Ա Սերիայի ռմբարկուների ցուցակում դեռևս <0> է, թեև թիմի կազմում նա ամենաշատն է խաղադաշտ դուրս եկել, բաց թողնելով ընդամենը 1 հանդիպում: Երկու գոլ գավաթի խաղում, սակայն Սասսուոլոյին անհրաեշտ են նրա գոլերը առաջնությունում:
ՍՏԵՖԱՆ ԷԼ-ՇԱԱՐԱՎԻ (7 հանդիպում, 448 րոպե խաղադաշտում) - 22-ամյա ռոսսոներիի արտադրողականությունը սկսում է անհանգստացնել: Բազմաթիվ վնասվածքներ, ճիշտ է, սակայն նրա վերջին գոլը միլանցիները տեսել են 2013-ի փետրվարի 24-ին:
ԻՇԱԿ ԲԵԼՖՈԴԻԼ (7 հանդիպում, 426 րոպե խաղադաշտում) - Պարմայի հարձակվողը չի կարողանում գոլեր խփել արդեն 24 հանդիպում (այդ թվում անցած մրցաշրջանի 17 հանդիպումներում Լիվորնայի կազմում), վերջն անգամ նա գոլի հեղինակ է դարձել 2013-ի մայիսի 19ի-ն:
ԱՄԱՈՒՐԻ (8 խաղ, 402 րոպե խաղադաշտում) - Եվրոպա Լիգայում խփած կարևոր գանդակ Հելսինկիի դարպասին, սակայն առաջնությունում Տորինոյի հետ նրա գոլերի վիճակագրությւնը դեռ <չոր> է: Վերջիը եղելա նրա դուբլը Լիվորնայի դարպասին՝ Պալերմոյի կազմում, մայիսի 18-ին:
ԴՐԱՅԵՍ ՄԵՐՏԵՆՍ (9 հանդիպում, 326 րոպե խաղադաշտում) - Նապոլիի բելգիացի հարձակվողը նույնպես աչքի է ընկել Եվրոպա Լիգայում (երկու գնդակ Պրահայի Սպարտայի դարպասը), սակայն ոչ մի անգամ չի հաջողվել դա անել Ա Սերիայում: Անցած մրցաշրջանում Մերտենսը 11 գոլ էր հեղինակել:
ԼՈՒԻՍ ՄՅՈՒՐԻԵԼ (10 հանդիպում, 297 րոպե խաղադաշտում) - ՈՒդինեզեի տաղանդավոր հարձակվողը, կարծես, անցած մրցաշրջանից է ճգնաժամ ապրում, երբ ընդամենը 4 գոլ հեղինակեց, այն դեպքում, 2 մրցաշրջան առաջ կարողացավ 11 գոլ հեղինակել 22 հանդիպումներում: Բարեբախտաբար, Ուդինեզեն ունի Դի Նատալե...
ԳՈՆՍԱԼՈ ԲԵՐԳԵՍՍԻՈ (7 հանդիպում, 190 րոպե խաղադաշտում) - Արգենտինացին փաստացի շատ չի անցկացրել խաղադաշտում: Հասկանալի է, որ նա հիմնականում կատարում է առջև գծի «կեղտոտ» աշխատանքը, սակայն Կատանիայի կազմում նրա գոլերն անպակաս էին:
ՍԵԲԱՍՏԻԱՆ ՋՈՎԻՆԿՈ (4 հանդիպում, 176 րոպե խաղադաշտում) - Նա պետք է համաձայնվեր Ալեգրիի առաջարկած քիչ խաղաժաանակին, սակայն դժվար է մրցակցել Տևեսի, Լյորենտեի և այժմ նաև Մորատայի հետ: Սակայն, երբ Յուվեի հետ նա խաղադաշտ էր դուրս գալիս, միշտ աչքի էր ընկնում: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com