Գլխավոր էջ » 2013 Սեպտեմբեր 30 » Ա Սերիա. Հերթական սկանդալը մրցավարական կոպիտ սխալից(վիդեո)
16:27 Ա Սերիա. Հերթական սկանդալը մրցավարական կոպիտ սխալից(վիդեո) |
Իտալական «Տորինոյի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում քննադատում է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին` դերբիից հետո արած հայտարարության համար: Այդ խաղում Պոգբայի գոլի շնորհիվ հաղթել էր «Յուվենտուսը»: Դերբիից հետո Անտոնիո Կոնտեն, պատասխանելով գոլի ժամանակ Տևեսի` խաղից դուրս վիճակում գտնվելուն, նշել է.«Մենք պահում էինք գնդակը 90 րոպեներից 70-ի ընթացքում: Դա նորմալ է, երբ սկսում են քննարկել այլ դեպքեր: Անհրաժեշտ է ճշտել Կոնտեի համար, որ Lega Calcio-ի կայքը ցույց է տալիս, որ գնդակին տիրելու ցուցանիշը կազմում է 52%-ը 48%-ի` հօգուտ «Յուվենտուսի», որը բացարձակ չէ»: Մեկ այլ մեկնաբանություն Կոնտեի կողմից.«Իմոբիլեի խախտումն արժանի էր կարմիր քարտի: Ի՞նչ կլիներ, եթե «Տորինոն» խաղար 10 հոգով»: Այդ դեպքում հարց. Ի՞նչ կլիներ,եթե Օմար Էլ-Կադուրիի նկատմամբ նմանատիպ խախտման համար Պոգբան հեռացվեր, իսկ Մարկիզիոն ստանար երկրորդ դեղին քարտը, որին արժանի էր: Ճշմարտությունն այն է, որ «Յուվենտուսը» հաղթեց դերբին, իսկ միակ գնդակը խփվեց խաղից դուրս վիճակից: Մնացած բոլորն անիմաստ խոսքեր են: Կոնտեն, իհարկե, ավելի լավ է կողմնորոշվում իտալերենում, քան մաթեմատիկայում»,-նշվում է «Տորինոյի» հայտարարությունում: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|