23:18 Ա Սերիա. Թոփ 3 կիսապաշտպանները |
Շարունակում ենք ներկայացնել Ա Սերիայի առաջին հատվածի լավագույններին: Լավագույն երեք կիսապաշտպաններին ներկայացնում ենք ստորև:
1) Հենրիխ Մխիթարյան Հենրիխ Մխիթարյանը 8 գոլային փոխանցումով առաջին հորիզոնականում է Ա Սերիայում: Մխիթարյանը նաև միակն է Թոմաս Մյուլերի և Հարի Քեյնի հետ միասին՝ հեղինակելով 8-ական գոլ և գոլային փոխանցում եվրոպական թոփ 5 առաջնություններում: 32 տարեկանում Հենոյի մոտ, կարծես թե, երկրորդ երիտասարդությունն է սկսվել և նա ճախրում է խաղադաշտում և դարձել է Ռոմայի առաջատարը: Մխիթարյանը կարողանում է մեկ ճիշտ կասեցումով շրջանցել մրցակցին: Շատ լավ տեսնում է դաշտը, հարկ եղած դեպքում ինքն իրեն կարողանում է դուրս բերել նպաստավոր դիրք` հարվածելու համար: Այսօրվա Ռոմայի հաջողություններում իր մեծ ներդրումը ունի հենց Մխիթարյանը:
2) Նիկոլո Բարելա 22 տարեկանում Բարելան արդեն դարձել է Անտոնիո Կոնտեի ամենաշատ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստը: Մրցաշրջանի կեսին արդեն հասցրել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հաղինակ դառնալ: Բարելայի ոչ թե իր խփած գոլերը կամ փոխանցումներն են զարմացնում, այլ նրա խաղադաշտում մեծածավալ աշխատանքը: Գնդակի հետ ճիշտ վարվելու ունակություն, գնդակի կասեցման վարպետություն, ֆիզիկական լավ պատրաստավածություն, ինչը նրան թույլ է տալիս միանալ գրոհներին: Անկասկած նա կլինի Ռոբերտո Մանչինիի գլխավոր զենքերից մեկը "Եվրոյում":
3) Ֆրանկ Կեսյե Կոտ դ'Իվուարցի կիսապաշտպանը, իհարկե, ռոսսոներիների հաջողությունների ամենակարևոր բանալիներից մեկն է: 24 տարեկան հասակումմ կարծես թեմ Կեսյեն կարողացավ իր պոտենցիալը օգտագործել: Իհարկե սա նրա ամենահաջող մրցաշրջանն է Միլանի կազմում՝ 6 գոլ և 3 գոլային փոխանցումով: Հենակետային կիսապաշտպանը կարողանում է միանալ հարձակմանը և հասցնել օգնել պաշտպաններին: Նրա գլխավոր ուժը իհարկե գնդակը գետնից փոխանցումներով տեղափոխելն է մրցակցի կիսադաշտ: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com