23:59 Ա Սերիա. Թոփ 3 պաշտպանները |
Եվ այսպես առաջին շրջանը ավարտված է և արդեն կարող ենք ավելի խորը վերլուծություններ կատարել Ա Սերիայի շրջանակներում: Ներկայացնում ենք Ա Սերիայի լավագույն պաշտպանների թոփ 3-ը: 1) Տեո Հերնանդես (Միլան) Տեո Հերնանդեսին կարող ենք համարել առաջնության բացահայտումներից: Միլանի ձախ պաշտպանը փայլուն կերպով միանում է հարձակմանը: Տեոն հանդիսանում է Ռոսսոներիների հաջողության ամենակարևոր մասնիկներից մեկը: Պիոլին նրան մեկնարկային կազմում է ընդգրկել 16 անգամ, այդ խաղերում պաշտպանը կարողացել է աչքի ընկնել 3 գոլային փոխանցումով և 4 գոլով: 90 րոպեների ընթացքում հասցնում է փակել ձախ եզրը ամբողջ երկարությամբ: Իհարկե, դեռ կատարելագործվելու տեղ ունի պաշտպանվելիս: 2) Մատիաս Դե Լիխտ (Յուվենտուս) Հոլանդացի 21-ամյա պաշտպանը ապշեցուցիչ խաղ է ցուցադրում Ա Սերիայի 1-ին հատվածի խաղերում: Յուվենտուսը ամենաքիչ գնդակ ընդունող թիմն է համարվում և դրանում իր մեծ ներդրումը ունի հենց Դե Լիխտը: Ֆիզիկապես հիանալի պատրաստվածություն, դիրքը ճիշտ ընտրելու բարձր ինտելեկտ և խաղը կարդալու լավ ունակություններ: Նա կարող է դառնալ և երկար ժամանակ մնալ աշխարհի լավագույն պաշտպանների ցանկում: : 3) Ալեսանդրո Բաստոնի (Ինտեր) Թոփ 3-ը եզրափակում է Ալեսանդրո Բաստոնին: Եվս մեկ երիտասարդ ֆուտբոլիստ, ով զարմացնում և հիացնում է իր խաղով: Եթե Իտալիայում "նոր Մալդինի" և "նոր Նեստա" էին համարում Կալդարային կամ Ռուգանիին, ապա հիմա արդեն իսկ պարզ է, որ Բաստոնին Իտալիայի հավաքականի ապագան է: Նրա խաղը տեսնելու ունակությունը շատ որոշիչ կարող է դառնալ խաղի ընթացքում, ինչպես Յուվենտուսի դեմ խաղում: Իր հասակի և ճիշտ դիրք ընդունելու շնորհիվ 2-րդ հարկում հիանալի է գործում:
Հաջորդիվ սպասեք Լավագույն կիսապաշտպանների թոփ 3-ը |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com