Գլխավոր էջ » 2013 Հունիս 3 » Ա Սերիայի 2013/14 մրցաշրջանի բոլոր թիմերն արդեն հայտնի են
02:58 Ա Սերիայի 2013/14 մրցաշրջանի բոլոր թիմերն արդեն հայտնի են |
Բ Սերիայում պայքարն ավարտվեց: Վերոնայից և Սասսուոլոյից հետո, այսօր Ա Սերիայի ուղեգիր նվաճեց նաև Լիվորնոն, որտեղ հանդես է գալիս Ինտերի խաղացող Ալֆրեդ Դունկանը: Առաջին խաղում խփած նրա գոլը թույլ տվեց Լիվորնոյին երկրորդ խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տանել Էմպոլիի նկատմամբ և 3 տարվա ընդմիջումից հետո վերադառնալ Ա Սերիա: Ա Սերիայից 2012/13 մրցաշրջանից հետո դուրս մնացին Պալերմոն, Սիենան և Պեսկարան: 2013/14 մրցաշրջանի Ա Սերիայի թիմերը հետևյալն են` Ատալանտա, Բոլոնյա, Կալյարի, Կատանիա, Կիևո, Ֆիորենտինա, Ջենովա, Ինտեր, Յուվենթուս, Լացիո, Լիվորնո, Միլան, Նապոլի, Պարմա, Ռոմա, Սամդորիա, Սասսուոլո, Տորինո, Ուդինեզե և Վերոնա: Առաջին տուրը կմեկնարկի օգոստոսի 25-ին: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|