Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայը կարող է համալրել «Ինտերի» շարքերը: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տվյալներով` «ներաձուրիների» ղեկավարությունը և մարզչական
շտաբը դիտարկում է Աֆելային վարձակալելու հնարավորությունը: Հոլանդիայի
հավաքականի ֆուտբոլիստը չի մտնում «Բարելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո
Վիլանովայի ծրագրերի մեջ, և կապտանռնագույնները ցանկանում են վաճառել նրան:
Աֆելայի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Զենիթը», «Շալկե 04»-ը, «Արսենալը» և «Լիվերպուլը»:
Նշենք, որ եթե «Ինտերին» հաջողվի ձեռք բերել Աֆելային, ապա նա կդառնա
թիմի երրորդ ձեռքբերումը վերջին օրերի ընթացքում: Ավելի վաղ կապույտ-սևերի
կազմը համալրել էին հարձակվող Անտոնիո Կասանոն և կիսապաշտպան Վալտեր Գարգանոն:
sportarmenia.com
|
Դիտումներ: 912 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 5.0/14 |