Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 15 » Ալեգրին ոչ մարտական կազմ դուրս կբերի խաղադաշտ
20:59
Ալեգրին ոչ մարտական կազմ դուրս կբերի խաղադաշտ

La Gazzetta dello Sport-ը տեղեկացմամբ Յուվենթուսը Ինտերի դեմ դուրս կբերի ոչ մարտական կազմ: Ալեգրին իր առաջատարներին հանգստանալու հնարավորություն կտա, որպեսզի իր թիմը կարողա լավ հանդես գալ մայսի 20-ին Իտալիայի գավաթի եզրափակչում:
Յուվենթուսն այս շաբաթ ծանր հանդիպում անցկացրեց Մադրիդում, իսկ առջևում դեռ կան Իտալիայի գավաթի և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչները: Յուվենթուսի համար ավելի կարևոր է Իտալիայի գավաթի եզրափակիչն քան արդեն չեմպիոն հրչակված Ա սերիայում խաղալն:
GdS վստահ է, որ Տևեսն ու Պիռլոն չեն լինի թուրինցիների հայտացուցակում: Պոլ Պոգբան կլինի հայտավորված խաղին, բայց խաղը կսկսի պահեստայինների նստարանից: Հարձակման գծում կխաղան Պեպեն, Մորատան և Կոմանն: Հանգստանալու հնարավորություն կտրվի նաև Բուֆֆոնին, նրա փոխարեն կխաղա Ստորարին: Մարկիզիոն և Մորատան կխաղան, քանի որ նրանք որակազրկված են և չեն կարողանա մասնակցեն գավաթի եզրափակչին:

Ավելի ուշ թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մամլո ասուլիսում հաստատել է GdS-ի տեղեկությունները:
-Վաղը խաղում են Ինտերը և Յուվենթուսը, և դրանով ամեն ինչ ասված է: ինտերը պայքարում է Եվրոպա Լիգայում հայտնվելու համար և մեզ հետաքրքիր խաղ է սպասվում: Իտալիայի գավաթի եզրափակի՞չը: Մեր առջև խնդիր է դրված հաղթել եզրափակչում, այդ պատճառով մենք որոշակի փոփոխություններ ենք արեկ կազմում: Այժմ հնասվածք ունի միայն Կասերեսը, և ես կարող է հանգստանալու հնարավորություն տալ իմ խաղացողներին: Կազմի ռոտացիա՞ն: Տևեսը, Պիռլոն, Բուֆֆոնը, Էվրան և Վիդալը վաղը կմնան տանը:

Կատեգորիա: Հանդիպումներ | Դիտումներ: 1114 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz