"Արսենալի" և "Բարսելոնի" նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը հայտնել է, որ մի ժամանակ կարող էր տեղափոխվել "Ինտեր", սակայն հրաժարվել է ընգրկվել մի գործաքրի մեջ, որում ներգրավված էին Իբրահիմովիչն ու Էտօ՝Օ-ն:
"Ես չէի ուզում լինել փոխանակման էլեմենտներից մեկը: Առաջարկվող պայմանագիրն էլ փայլուն չէր:
Մոուրինիոն զանգեց ինձ և ասաց, ամեն ինչ լավ է Ալեքս, ես խոսել եմ նախագահի հետ ու նա համաձայնվել է առաջարկել քեզ նույն պայմաններն ինչ դու ունես "Բարսելոնայում": Մենք սպասում ենք քեզ Միլանում:
Երբ ես կախեցի հեռախոսը, որոշեցի, որ հենց հասնեմ Շտուտգարդ, կբացատրեմ, որ ստացել եմ առաջարկ և չեմ կարող պայմանագիր կնքել գերմանացիների հետ: Իսկ ահա օդանավակայանում ամեն ինչ փոխվեց, ինձ սպասում էին ակումբի նախագահը, մարզիչն ու երկրպագուները:
Բոլորը եկել էին հանդիպելու ինձ, և հենց դա էլ ինձ խոցեց, ես չկարողացա հրաժարվել: Ստորագրեցի վարձակալության պայմանագիր, որն էլ իմ կյանքի ամենամեծ սխալն եմ համարում", - Գլեբի խոսքերը մեջբերել է Tribuna.com ինտերնետային էջը:
|
Կատեգորիա: Հարցազրույցներ |
Դիտումներ: 1142 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 5.0/1 |