Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 30 » Ալվարես. Մենք պետք է ավելի խելացի գործեինք
22:33
Ալվարես. Մենք պետք է ավելի խելացի գործեինք

Արգենտինացի կիսապաշտպան Ռիկարդո Ալվարեսը զրուցել է Sky-ի հետ Ատալանտայի հետ ոչ ոքիից հետո.

«Այսօր մենք լավ խաղացին, Ատալանտայի դեմ միշտ էլ դժվար է, հատկապես հյուրընկալվելիս: Մենք պետք է ավելի խելացի խաղայինք, մենք գերիշխում էինք խաղադաշտում, առջևում էինք հաշվի մեջ, սակայն ինչպես և Տորինոյի և Կալյարիի դեմ, թույլ տվեցինք մրցակցին հավասարեցնել  հաշիվը: Ապագայում, եթե ցանկանում ենք բարձրանալ ավելի բարձր մակարդակի, պարտավոր ենք սովորել հաղթել նման խաղերում: Այդ հանդիպումներից յուրաքանչյուրում մենք մրցակցից լավ էինք խաղում, սակայն ամեն անգամ բաց ենք թողել առավելությունը»:

«Եթե ցանկանում ենք պայքարել Սկուդետտոյի համար, պետք է կարողանանք սեղմել մցակցին: Անձմաբ ես ինձ հիանալի եմ զգում, անում եմ հնարավորը թիմի հաջողության համար: Կրկնեմ, որ բոլոր տղաներն աշխատում են թիմի համար, սակայն ես որոշ չափով հիասթափված եմ, որ չկարողացանք այստեղից 3 միավոր տանել»:

Աղբյուր` Sky
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 933 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (31.10.2013 19:08) [Материал]
piti hashiv pahein minchev @ndmijum dranic heto aveli hesht kliner

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz