Գլխավոր էջ » 2012 Մայիս 5 » Ալվարեսը Mediaset-ի համար:"Պատրաստ եմ Դերբիին"
15:34 Ալվարեսը Mediaset-ի համար:"Պատրաստ եմ Դերբիին" | Ինտերի արգենտինացի կիսապաշտպան Ռիկարդո Ալվարեսը փոքրիկ հարցազրույց է տվել Mediaset հեռուստաընկերության լրագրողներին: "Ես վստահ եմ, որ կանցկացնենք հիանալի հանդիպում: Պարմայում մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, բոլորն հիշում են այդ, մենք հանգիստ էինք և վերահսկում էինք խաղը, հետո մենք գոլ բաց թողեցինք և ամեն ինչ փլուզվեց..." Ստրամաչիոնիի մասին: Ստրամաչիոնին վերջերս է եկել, և նա ինձ ասաց, որ վստահելու է ինձ և ես կարող եմ դառնալ կարևոր խաղացող թիմի համար: Երբեմն, ինձ չէր հերիքում ինքնավստահությունը, դա իմ գլխավոր թերություններից էր, երբ ես լավ չէի խաղում" Դիրքի մասին: "Գիտեք, ես կարող եմ հանես գալ տարբեր դիրքերում, բայց իմ սիրած դիրքը` դա երբ ես խաղադաշտում եմ և կարողանում եմ օգնել թիմին" Ա Սերիայի առաջին մրցաշրջանում Ռիկին անցել է մինուսների և պլյուսների միջով: "Հիմա Ինտերում, ես լավ եմ, ընկերացել եմ բոլորի հետ, այստեղ արգենտինացիներ շատ կան, այնպես որ ամեն ինչ լավ կլինի" Ինչպես է տեսնում ինքն իր ապագան: "Ուզում եմ մնալ Ինտերում երկար ժամանակով, հիմա ես վստահ եմ ինձ վրա և պատրաստ եմ օգնել թիմին ցանկացած պահի" Ո՞վ կհաղթի դերբիում: "Իհարկե մենք" |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |
|