Ֆրանսիայի և Ուրուգվայի հավաքականների հանդիպման ավարտին Ալվարո Պերեյրան խոսել է Sky-ի լրագրողների հետ իր ապագայի վերաբերյալ.
՛՛Շատ ասեկոսներ են պտտվում վերջին ժամանակներս, բայց այս պահին ես կենտրոնացած եմ Պորտուի վրա, որտեղ ես կշարունակեմ մարզվել իմ ամբողջ պատրաստակամությամբ: Այն որ ինձանով հետաքրքրված են Իտալիայի առաջնության ակումբները, ինձ իսկապես շատ է դուր գալիս: Ես միշտ հեռուստացույցով դիոտում եմ Ա Սերիայի հանդիպումները, և իմ ընկերներից շատերը այնտեղ են խաղում՛՛:
Շատ դիվանագիտական պատասխան Պերեյրաի կողմից, ով չի ցանկանում բացել խաղաքարտերը: Բայց ճշմարտությունն այն է, որ նա ցանկանում է լքել Պորտուն: Իսկ հնարավոր ուղղությունները Ինտերն ու նապոլին են:
fedenerazzurra.com
|
Դիտումներ: 888 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.6/26 |