Գլխավոր էջ » 2012 Փետրվար 10 » Անդրեա Պոլիի հարցազրույցը Inter Chanell-ին
18:36 Անդրեա Պոլիի հարցազրույցը Inter Chanell-ին |
"Ես ամաչկոտ, բայց անկեղծ անձնավորություն եմ, և ես իսկապես չեմ սիրում խոսել ինքս իմ մասին", -ասել է Անդրեա Պոլին Inter Chanell-ի Prima Serata հաղորդմանը հյուրընկալվելիս: "Ես միշտ ցանկացել եմ ֆուտբոլ խաղալ և այժմ կենտրոնացած աշխատում եմ` վստահությամբ և խաղալու մեծ ցանկությամբ: Հաղթանակը դա ամենահիանալի զգացմունքն է և դա հենց այն է , ինչ ես ցանկանում եմ անել "Ինտերում": Ամեն անգամ երբ, ես խաղադաշտ եմ դուրս գալիս, աշխատում եմ լինել իմ լավագույն մարզավիճակում, որպիսի հնարավորինս շատ օգուտ բերեմ թիմին"'-ասել է կիսապաշտպանը: "Անբացատրելի զգացողություն է կրել "Ինտերի" մարզաշապիկը և ես հուսով եմ, որ դեռ երկար կկրեմ այն: Սան Սիրոն հրաշալի մարզադաշտ է երկրպագուների հետ մեկտեղ, ովքեր միշտ մեր կողքին են, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ինձ ողջունելու համար: Ինձ դուր է գալիս "Ինտերը", քանի որ այն ակումբ է, որը միշտ ցանկանում է հաղթել: Ես այստեղ ինձ շատ հարմարավետ եմ զգում, հենց առաջին իսկ օրվանից, և առաջին հերթին նախագահ Մորատտիի հետ: Նա շատ խելացի անձնավորություն է և անխոս հիանալի մարդ", - նշել է Պոլին: Խոսելով Կլաուդիո Ռանիերիի մասին. "Ես միշտ աշխատում եմ պատրաստ լինել, երբ մարզիչը և թիմը իմ կարիքն ունենա: Մարզիչը խոսում է ինձ հետ, խորհուրդներ է տալիս և միշտ իմ կողքին է, դա մեծ օգնություն է և ես շատ շնորհակալ եմ նրան": Պոլին խոսեց նաև իր թիմակիցների մասին, նշելով հատկապես Դեյան Ստանկովիչին. "Լինել "Ինտերում" այսքան յուրահատուկ խաղացողների հետ շատ կարևոր է ինձ համար: Դեյան Ստանկովիչը մեծ օրինակ է ինձ համար, որին ես հետևում եմ. նա չեմպիոն է, ում շնորհիվ ես զգացի, որ ինձ այստեղ ողջունում են և ընդունում, և ով ինձ շատ է աջակցում: Նա մեծագույն խաղացող է , - ասել է Պոլին,- Այն թե, ինչպես է նա ֆուտբոլ խաղում, ինչպես է հարվածում, անհավատալի է, այդպես միայն նա է կարողանում որոշակի բաներ անել: Բայց այստեղ այնքան շատ առաջնակարգ խաղցողներ կան, բարձր որակներով.. Սնեյդերը` իր հայացքով, ավագը` իր սկզբունքներով և վճռականությամբ, Լուսիոն և Սամուելը` թե ինչպես են նրանք պաշտպանում: Ինչպես նաև Մայկոնը, մեկը ում հետ միանգամից կապնվում ես, նա լավ տղա է և հիանալի խաղացող: Ես շատ եմ կապնվել նրանց հետ: Նրանք եզակի են, բայց ես դեռ աշխատում եմ հետևել նրանց օրինակին, և խաղալ այնպես ինչպես ես եմ կարողանում: Հիանալի է ,որ ես հնարավորություն ունեմ խաղալ նրանց հետ": Անդրեան խոսեց նաև "Ինտերի" կազմում իր առաջին գոլի մասին, որ նա խփեց "Ջենովայի" դարպասին Իտալիայի Գավաթի խաղում. "Դա անմոռանալի զգացողություն է տոնել գոլը թիմի և երկրպագուների հետ: Դա այնպիսի գոլ էր, որ ես իսկապես հավանում եմ..." Անդրեա Պոլիին , ով դեռ 22 տարեկան է, հարցրեցին նաև թե ինչպես է նա պատկերացնում իրեն տարիներ անց, որպես ֆուտբոլիստ, ում կցանկանար նմանվել. "Ինքս ինձ, քանի որ յուրաքանչյուր խաղացող ունի իր սեփական եզակի պատմությունը: Ես հուսով եմ , որ կարող եմ լավ ֆուտբոլիստ դառնալ, այնպիսին , ով կարող է ինչ-որ բան փոխել խաղադաշտում: Այժմ ես մտածում եմ միայն աշխատելու և միշտ պատրաստ լինելու մասին": "Նովարայի" հետ կայանալիք խաղի մասին. "Մենք ցանկանում ենք նորից սկսել` հաղթելով "Նովարային" ցանկացած գնով: Մենք բոլորս մտադիր ենք դա անել թիմի և ինքներս մեզ համար: Մենք այնպես պետք է անենք , որ դուրս գանք այս իրավիճակից և սկսենք կրկին հաղթել: Մենք պատահաբար չէր, որ հաղթում էինք 7 խաղում անընդմեջ, այդ ժամանակ մեր հանդերձարանում հաղթանակի ոգի և մտածելակերպ էր տիրում և ես ցանկանում եմ, որ դա երկար ժամանակ պահպանվի: Մենք մի քանի խաղ ունեցանք , որտեղ մեր լավագույնը չկարողացանք ցույց տալ, բայց այժմ մենք կարող ենք սկսել նորից հաղթել",- ավարտել է Պոլին: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |
|