Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 26 » Անդրեա Ստրամաչչիոնի. Մեկ տարի միասին (լուսանկարներ)
15:53
Անդրեա Ստրամաչչիոնի. Մեկ տարի միասին (լուսանկարներ)

26 Մարտի 2012 - 26 Մարտի 2013

Այսօր լրանում է ուղիղ մեկ տարի, ինչ երիտասարդ Անդրեա Ստրամաչչիոնին ստանձնել է Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնը: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը նա Ինտերի Պրիմավերայից դարձավ Ինտերի առաջին թիմի մարզիչը:

2012 թ-ի մարտի 26-ին իր պաշտոնից հեռացվեց մեկ այլ հռոմեացի` Կլաուդիո Ռանիերին և դա տեղի ունեցավ Իտալիայի դերբիում 2- 0 հաշվով կրած պարտությունից հետո: Խորհրդանշական է, որ Ստրամայի մոտակա խաղը կլինի հենց Յուվենթուսի դեմ հանդիպումը:

Այս մեկ տարվա ընթացքում 37-ամյա մարզիչը Ներաձուրրիի հետ անցկացրել է 54 հանդիպում` 29 հաղթանակ, 10 ոչ ոքի և 15 պարտություն:  Միջինը Մտրամայի Ինտերը մեկ խաղից վաստակել է 1,8 միավոր, ընդ որում խփելով միջինը 1,8 գոլ և բաց թողնելով 1,34 գոլ:

Այս ժամանակահատվածում Ինտերի մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 49 ֆուտբոլիստ, որոնցից առաջատարներն են եղել Էստեբան Կամբիասսոն, Խավիեր Զանետտին և Ֆրեդի Գուարինը` 50, 47 և 45 խաղ համապատասխանաբար:

Թեև այսօր թիմը լավագույն իրավիճակում չէ, սակայն սա մարզչի մեղքով չէ միայն, այս տարի Ինտերի գերխնդիրն է առանցքային խաղացողների բազմաթիվ վնասվածքները և ակումբի տրանսֆերային անհասկանալի քաղաքականությունը, որի պարագայում անփորձ երիտասարդ մարզչի համար, իհարկե, շատ դժվար է աշխատելը:

Ստրաման առաջին իսկ օրվանից պայքարում է այս գույների համար, նա կարևոր մրցակիցների դեմ խաղերում կարողացավ ապացուցել, որ նա ունի բոլոր հնարավորությունները ուժեղ թիմ նախապատրաստելու համար: 

Եվ ամեն դեպքում, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Ստրամայի հետագա ճակատագիրն Ինտերում, մենք շնորհակալ ենք նրան մեզ հետ անցկացրած գեեցիկ պահերի համար: Եվ հուսով ենք, որ նա կկարողանա իրականացնել ակումբի առջև դրված նպատակները այս մրցաշրջանի համար:



























Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 989 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz