"Սա երազանք է... երազանք, որն իրականություն կդառնա: Մենք հաջողության հասանք Լոնդոնում, որին սպասում էինք ամիսներ առաջ: Սրանք այնպիսի էմոցիաներ են, որոնք առկա են միայն սպորտում, մասնավորապես ֆուտբոլում", - այսօր Անդրեա Ստրամաչիոնին ներկայացավ մամլո ասուլիսին և իր առաջին հարցազրույցը տվեց, որպես "Ինտերի" մարզիչ:
Նրան բնութագրում են որպես տաղանդավոր, վճռական, սարկաստիկ և երիտասարդ մասնագետի: Երիտասարդ առաին հերթին սրտով և հոգով, քանի որ այդ բառը "Ինտերի" նոր մարզչի համար նշանակում է.
"Դա նշանակում է պայքարել և մարտնչել, դա նշանակում է ցանկանալ պայքարել այս ակումբի համար: Երիտասարդ սրտի վառ օրինակ է մեր թիմի ավագը":
Այն հարցին, թե չի վախենում արդյոք լինել "Ինտերի" մարզիչը այն ժամանակ, երբ թիմը այսպիսի ծանր վիճակում է, նա պատասխանեց.
"Ես պատրաստվում եմ մոտենալ դրան ավելի շատ երիտասարդների ներգրավելով, այց գտնում եմ, որ այս թիմը շատ ուժեղ է: Ես հավատում եմ իմ խաղացողներին, թիմին և ինքս իմ ուժերին: Այս պահին իմ նպատակը "Ջենովային" հաղթելն է: Իհարկե հանդիպումից առաջ կենտրոնանում ես, մտածում , թե ինչպես պտրաստվել խաղին, ինչ ասել և ինչպես ասել ֆուտբոլիստներին, բայց "վախ" բառը այստեղ այդքան էլ տեղին չէ, քանի որ ամեն ինչ գալիս է ճիշտ կենտրոնացումից: Այն պահից, երբ ես տեղեկացա նախագահ Մորատտիի որոշման մասին, այս աշխատանքը միակ բանն է, ինչի մասին ես մտածում եմ":
Ստրամաչիոնին խոսեց նաև "Ինտերի" երիտասարդ խաղացողների մասին.
"Երիտասարդ խաղացողները թիմի ապագան են և ակումը` մարզչի հետ միասին կորոշի ինչպես լավագույնս օգտագործել նրանց: Շատ կարևոր է կշռադատել ամեն ինչ, որոշել երբ և ինչպես օգտագործել նրանց, քանի որ հակառակ դեպքում , մեծ ռիսկ կա վնասելու երիտասարդ ֆուտբոլիստին: Ամեն դեպքում մենք նախահագից արդեն հաղորդագրություն ենք ստացել, որպիսի կորոշենք, թե ինչպես կարելի է օգտագործել նրանց", - նշել է "Ինտերի" երիտասարդ մարզիչը:
|
Դիտումներ: 820 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/11 |