Այսօր լրանում է 31 տարի ինչ կյանքից հեռացել է Անջելո Մորատտին, մարդ, որին Ինտերի բոլոր երկրպագուները հիշում են որպես թիմի բոլոր ժամանակների ՛՛Նախագահը՛՛, որպես La Grande Ինտերի նախագահ: Շատ բան է փոխվել 1981 թվականի օգոստոսի 12-ից ի վեր, տեխնոլոգիական առաջընթացը անցել է բոլոր սահմանները, մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որտեղ մարդիկ շատ հաճախ մոռացվում են: Սակայն Անջելո Մորատտիին երբեք չեն մոռանա: Նա շատ բաներ է հաղթել, նա հաղթել է ամեն ինչ: Նա կարողացավ ակումբը բարձրացնել այնպիսի մակարդակի, որին նրանք, հավանաբար, չէին էլ երազում հասնել, որովհետև նա համարձակություն ուներ գնալ ամենախենթ արկածների:
Երբ լսում եք նրան ճանաչող մարդկանց, ապա նրանք նկարագրում են անմոռանալի մի մարդու, և ոչ միայն գավաթների և նվաճած տիտղոսների համար, և ոչ էլ հետաքրքիր բնավորությունը, որը նոր ժամանակաշրջան բացեց Իտալիայի տնտեսության համար: Նա անմոռանալի էր և մնում է այդպիսին:
՛՛Հանճար, ով կարող էր անել ամեն ինչ՛՛,- 2 տարի առաջ ասել է Մասսիմո Մորատտին, ՛՛այն ժամանակ, երբ գաղափարները կարող են իրականություն դառնալ: Ես տասը տարեկան էի, երբ դպրոցում քույրս ինձ նամակ գրեց, որպիսի հայտնի, որ հայրս դարձել է Ինտերի նախագահ: Այդ ժամանակ (1955), բոլորը նամակներ էին գրում, հեռախոսներ չկային: Մենք բոլորս դա դիտում էինք որպես նրա հերթական արկածներից մեկը: Մենք մտածում էինք, որ հայրս կարող է ամեն ինչ անել և նա միշտ հաջողություն էր ունենում իր կատարած գործերում՛՛:
inter.it
|
Դիտումներ: 898 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 2.9/21 |