Ֆրանսիայի Լիգա 1-ի մասնակից Այաչոն հուսով էր ձեռք բերել Միլանի 37-ամյա կոլումբիացի պաշտպան Մարիո Յեպեսին այս տրանսֆերային պատուհանում, սակայն ֆուտբոլիստը նախընտրեց Բերգամո քաղաքը, որտեղ հանդես կգա Ատալանտայում: Այս տրանսֆերը չկայանալուց հետո ֆրանսիական ակումբը աչք է դրել Ինտերի ռումինացի պաշտպան Կրիստիան Կիվուի վրա և պատրաստ են վարձատրել ամենաբարձր աշխատավարձով ակումբում, որտեղ նաև հանդես է գալիս իր հայրենակից Ադրիան Մուտուն: Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական հայտնի L’Equipe-ը, Այաչոն արդեն առաջարկ է ուղարկել Ինտերին 32-ամյա պաշտպանի համար և ակումբի ներկայացուցիչները արդեն ժամանել են Միլան, որպեսզի համաձայնության գան տրանսֆերի շուրջ և այն ավարտի հասցնեն: